v
2021-22 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության գործընթացի կազմակերպման նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ սկսվել են «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն) և «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաների նախապատրաստական դասընթացները, որոնց կհաջորդեն համապատասխան քննությունները: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԿԳՄՍՆ-ից:
ԿԳՄՍ նախարարության առաջարկով՝ նախապատրաստական դասընթացների և քննությունների կազմակերպման նպատակով ֆինանսավորման պայմանագրեր են կնքվել Երևանի պետական համալսարանի (անգլերեն՝ «TOEFL ibt», «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ»), Հայաստանի ամերիկյան համալսարանի (անգլերեն՝ «TOEFL ibt»), Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի (անգլերեն՝ «IELTS»), «Alliance Franςaise d.Arme՛nie» կազմակերպության (ֆրանսերեն՝ «TCF»), «Կապտարար» ՍՊԸ-ի (գերմաներեն՝ «on DAF»), Գիտությունների ազգային ակադեմիայի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի («Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ») հետ:
Ասպիրանտուրայի ընդունելությունը կատարվում է՝ համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ սահմանված ասպիրանտուրայի ընդունելության և ուսուցման, դոկտորանտուրայի և հայցորդության ձևակերպման կարգի պահանջների: Ըստ այդմ` ասպիրանտուրայի դիմորդները մասնագիտական քննությանը մասնակցելու թույլտվություն են ստանում` ներկայացնելով «Օտար լեզու» և «Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաներից ստացած համապատասխան միավորը հավաստող վկայական կամ տեղեկանք:
Հավելենք, որ ստորև նշված օտար լեզուներից անհրաժեշտ նվազագույն միավոր է համարվում՝
անգլերենից՝ «TOEFL» (iBT) (այԲիԹի)՝ 46 և «IELTS» (ԱՅԼԹՍ)՝ 5.5 միավորը,
ֆրանսերենից՝ «TCF» (ԹիՍիԷՖ)՝ 200 միավորը,
գերմաներենից՝ «on DaF» (օն ԴաՖ)՝ 60 միավորը:
Այն դիմորդները, որոնց համար մասնագիտական առարկաներ են անգլերենը, ֆրանսերենը կամ գերմաներենը, քննություն են հանձնում այլ օտար լեզվից:
Ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներից ստացած անհրաժեշտ նվազագույն միավոր է համարվում 25 միավորը:
Մրցութային կարգով ասպիրանտուրա ընդունվում են մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան, իսկ բժշկական մասնագիտություններով՝ բժշկի որակավորում, կլինիկական ուղղվածությամբ բժշկական մասնագիտությունների դեպքում՝ բժիշկ-մասնագետի որակավորում ունեցողները:
Հավելենք, որ ասպիրանտուրայի հավանական դիմորդների ցուցակները բարձրագույն ուսումնական հաստատությունները նախապես ներկայացրել են ԿԳՄՍ նախարարություն:
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02