«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունում տևական ժամանակ է՝ թեժ քննարկվում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերաբերմունքը երբեմնի սիրելի թիմի նկատմամբ: Բանն այն է, որ խմբակցությունում կան շատ, այսպես ասած, խանականներ, որոնց համար մեծ ցավ է, որ իրենց իշխանության ու հատկապես ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին տևական ժամանակ է՝ Տեր-Պետրոսյանը սուր քննադատում է իր հոդվածներում: Հատկապես ցավագին են ընդունել նախօրեին Տեր-Պետրոսյանի հայտարարությունը՝ կապված Նիկոլ Փաշինյանի Ժ/Պ մնալու իրողության հետ: Հայտարարությունում առաջին նախագահը նշել էր․ «2018 թ․ դեկտեմբերի 9-ի նույնքան հակասահմանադրական ընտրությունները՝ կայացած համաժողովրդական անկասելի ոգևորության վերելքի պայմաններում, լինելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման թերեա միակ միջոցը, ամենևին չեն կարող իրավական նախադեպ հանդիսանալ առաջիկա ընտրությունների օրինակարգությունը հիմնավորելու համար»: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ իմքայլականների այն հատվածը, որը առաջին նախագահի թիմում է միշտ եղել, սկսել են ներքին քննարկումներում շատ վատ արտահայտվել նրա մասին, նրանց թվում են Ռուբեն Ռուբինյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արայիկ Հարությունյանը, Արսեն Թորոսյանը, Լիլիթ Մակունցը, Հակոբ Սիմիդյանը և այլք, որոնք համարում են, թե Տեր-Պետրոսյանը իրեն սխալ է պահում: Մի հատվածն էլ կարծում է, որ այս սառը պատերազմը հրահրեց Նիկոլ Փաշինյանը, քանի որ վերջինս գրեթե բոլոր փակ հանդիպումները սկսում էր Տեր-Պետրոսյանի քննադատությամբ, նրա թիմին անվանելով «լևոնական թափթփուկներ»: Ըստ նրանց՝ սա Տեր-Պետրոսյանի ապտակն է Փաշինյանին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44