ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 65 անդամից կազմված երկկուսակցական խումբը միացել է հայկական հարցերով հանձնաժողովին` կոչ անելով 100 մլն դոլար ֆինանսական օգնություն հատկացնել Հայաստանին և Արցախին անցյալ տարվա թուրք-ադրբեջանական ավերիչ հարձակումներից հետո: Այս մասին հաղորդում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը: Ամերիկացի կոնգրեսականները նամակ են հղել Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Բարբարա Լիին և ավագ անդամ Հել Ռոջերսին, քանի որ սկսվում է 2022 ֆինանսական տարվա արտաքին հատկացումների նախագծի մշակումը: Նամակում կոնգրեսականներ Ֆրենք Փալոունը, Ջեքի Սփիերը և Ադամ Շիֆը նշել են. «Հայաստանի և Արցախի համար 2022 ֆինանսական տարում հատկացվելիք օգնությունը խիստ կարևոր է ժողովրդի համար առավել անվտանգ ապագա ապահովելու, ժողորդավարությունն առաջ տանելու, կայուն տնտեսական զարգացում ապահովելու և «Քովիդ-19»-ի դեմ պայքարելու հարցերում երկրին աջակցելու համար»: Նամակում կոնգրեսակնները կոչ են անում 100 մլն դոլարի շրջանակում 2 մլն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղում զենքի ոչնչացման ծրագրին: Բացի այդ, կոչ է արվում կասեցնել անվտանգության ոլորտում ԱՄՆ աջակցությունն Ադրբեջանին, քանի դեռ երկիրը չի վստահեցրել, որ դադարեցնում է հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ:
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02