Քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքներում կատարված փոփոխությունները կապված են ընտրական գործընթացների հետ: Այդ պատճառով այդ փոփոխությունները պետք է ընդունվեն անհապաղ երկրում արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ, որոնք նշանակված են հունիսի 20-ին: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստին Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց օրենսդրական նախաձեռնության հեղինակ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Վահագն Հովակիմյանը:
Նախատեսվում է, որ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն օրենքի պաշտոնական հրապարակումից անմիջապես հետո: «Այս փաթեթն անհրաժեշտ է երկրում ազատ, արդար եւ ավելի մրցակցային ընտրություններ կազմակերպելու համար: Մենք փոփոխություններ ենք առաջարկում, որոնք կարեւոր են ընտրությունների համար»,- ասաց Հովակիմյանը:
Պատգամավորը վստահ է, որ իրենց կհաջողվի ազատ, արդար, թափանցիկ եւ մրցակցային ընտրություններ կազմակերպել: Խորհրդարանի ամբիոնից նա շտապեց հայտարարել, որ ընտրություններին մասնակցող սուբյեկտների նկրտումները ոչ մի կերպ չեն ազդի ընտրությունների որակի վրա, եւ օրինախախտները կկանգնեն արդարադատության առջեւ: «Քաղաքական կամքը, որը քաղաքական մեծամասնությունն ունի ազատ, արդար, թափանցիկ եւ մրցակցային ընտրություններ կազմակերպելու համար, անսասան է: Մենք ոչ մեկին թույլ չենք տա իրենց կեղտոտ ձեռքերով կեղտ նետել մեր ընտրական համակարգի կայունության վրա», - նշեց բազմաթիվ սկանդալային օրինագծերի հեղինակը:
Նշենք, որ փոփոխությունների բուն էությունը քրեական պատասխանատվության սահմանումն է ընտրական քարոզարշավի անցկացմանը խոչընդոտելու համար: Ինչպես արդեն նշել են փորձագետները, իշխանությունները հապճեպ կերպով փաթեթ են նախապատրաստել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցի ձախողումից հետո, որի բնակիչները նրան դուրս վռնդեցին՝ մեղադրելով դավաճանության մեջ:
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02