«Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում այսօր մեկնարկել է «Կրթություն և կարիերա EXPO 2021» եռօրյա կրթական ցուցահանդեսը, որտեղ առանձին տաղավարով ներկայանում է նաև ԵՊՀ-ն:
«Կրթություն և կարիերա EXPO 2021» ցուցահանդեսին մասնակցում են Հայաստանում և արտերկրում գործող տարբեր կրթօջախներ՝ ներկայացնելով իրենց կրթական ծրագրերը:
Ցուցահանդեսի նպատակն է դպրոցականներին և ուսանողներին տեղեկացնել գործող կրթական ծրագրերի մասին, ինչպես նաև նպաստել կրթօջախների և ձեռնարկությունների միջև գործնական հարաբերությունների հաստատմանը:
ԵՊՀ-ն երեք օրերի ընթացքում մշտական ցուցադրությամբ տրամադրելու է բուհի մասին ընդհանուր և դիմորդներին անհրաժեշտ տեղեկատվություն, ներկայացնելու է ԵՊՀ հրատարակումները:
ԵՊՀ-ն ներկայանում է ինչպես մշտական, այնպես էլ թեմատիկ ցուցադրություններով, որոնց շրջանակում ցուցահանդեսի ընթացքում տրամադրվելու է հետաքրքիր տեղեկատվություն:
«Կրթություն և կարիերա EXPO 2021» ցուցահանդեսի բացման արարողությանը հանդես եկան ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները՝ ներկայացնելով ժամանակակից և ժողովրդական պարային համարներ:
Մեզ հետ զրույցում ԵՊՀ պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը նշեց, որ ԵՊՀ-ն ցուցադրության առաջին օրը ներկայանալու է բնագիտական թևով՝ աշակերտներին հնարավորություն ընձեռելով մասնակցելու հետաքրքիր փորձերին, բացի դրանից՝ նախատեսվում են նաև դասախոսություններ դեկանների և փոխդեկանների մասնակցությամբ, երկրորդ օրը նվիրվելու է հասարակագիտության ոլորտին, իսկ երրորդ օրն այցելուները ծանոթանալու են համալսարանի միջազգային գործունեությանը:
«Հատկանշական է այն, որ 2022 թվականին ԵՊՀ-ն կազմակերպելու է կենսաբանների միջազգային գիտաժողով աշակերտների համար, որին մասնակցելու է աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 400 աշակերտ, և այսօրվա ցուցադրության Կենսաբանության ֆակուլտետի փորձերը շատ կհետաքրքրեն մեր աշակերտներին ու կնպաստեն նրանց մասնագիտական կողմնորոշմանը»,- փաստեց պրոռեկտորը:
Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, որը շրջայց կատարեց տաղավարներով և տեղում ծանոթացավ ցուցադրության նմուշներին:
Կարեն Թռչունյանը ԵՊՀ տաղավարում ծանոթացավ կրթական ծրագրերին և հետևեց ուսանողների ներկայացրած փորձերին. «Նաև որպես մասնակից կարող եմ ասել, որ անցած տարիների հետ համեմատած՝ այս տարի նկատվում են առաջընթաց և զարգացման դրական դինամիկա»,- ասաց փոխնախարարը:
Վերջինս շեշտեց, որ չնայած արձանագրած դրական փոփոխություններին՝ ոլորտում անելիքները դեռ շատ են, և նմանօրինակ ցուցահանդեսների միջոցով պետք է փորձել հանրության ուշադրության կենտրոնում պահել կրթության և գիտության ոլորտի զարգացումը:


19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02