Գեղարքունիքի մարզում այսօր՝ ապրիլի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։10-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Երևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 15 կմ-ում՝ Սուրբ Նարեկ մատուռի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն, առաջ ընթացել, բախվել բետոնե հենասյանը, տապալել այն և հայտնվել ձորակում՝ բախվելով քարերին։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Գավառ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխվել «Գավառ» բժշկական կենտրոն։ Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ովքեր մահացածի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Փաստի առթիվ ՀՀ քր.օր-ի 22 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը ոստիկանության ծառայող էր։
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44