Ռեժիսոր Ռոման Պոլանսկին նկարահանում է ամանորյա «Պալատը» ֆիլմը: Այս մասին հայտնում է «Գազետա ռու»-ն՝ հղում անելով Variety կայքին: Ֆիլմում իրադարձությունները տեղի են ունենում 1999 թվականին` Ամանորի նախաշեմին: Ըստ սցենարի՝ գլխավոր հերոսները շվեյցարական Ալպերի հյուրանոցներից մեկի հյուրեր են, որոնք հանդիպել են հազարամյակի նախաշեմին: Ֆիլմը նկարահանում է «RAI Cinema»-ն՝ իտալական RAI հոլդինգի կինեմատոգրաֆիական բաժանմունքը: «Սա մի ամբողջ հազարամյակի վերջաբանն է»,- ֆիլմի մասին ասել է «RAI Cinema»-ի տնօրեն Պաոլո դել Բրոկոն: Դա կլինի առաջին ֆիլմը, որը Պոլանսկին նկարահանելու է 2018-ին Կինոարվեստի ամերիկյան ակադեմիայից հեռացվելուց հետո: Պոլանսկու նախորդ ՝ «Սպան ու լրտեսը» ֆիլմը ցուցադրվել է 2019 թվականին: Նա երեք մրցանակ է ստացել ֆրանսիական «Սեզար» կինոմրցանակաբաշխության ժամանակ, այդ թվում՝ լավագույն ռեժիսորի համար, բայց Ռոման Պոլանսկին հրաժարվել էր մասնակցել արարողությանը: Ֆեմինիստներն ակտիվորեն դեմ են եղել այդ մրցանակին՝ մատնանշելով բռնաբարության մեջ ռեժիսորին մեղադրելու փաստը: 1977 թվականին Ռոման Պոլանսկուն մեղադրել էին 13-ամյա աղջկան բռնաբարելու մեջ: 1978-ին նա կարողացել էր լքել Միացյալ Նահանգները և տեղափոխվել Ֆրանսիա, որտեղ օրենքները արտահանձնում չեն նախատեսում:
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
13:13
13:04
12:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02