Հայաստանի ձյուդոյի ազգային թիմի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը կմասնակցի Կազանի վարկանիշային մրցաշարին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է ՀԱՕԿ-ը: Նիդերլանդների Պապենդալ քաղաքում ավարտվել է ձյուդոյի օլիմպիական մարզումային հավաքը-ճամբարը: Մասնակիցների թվում է նաև Հայաստանի առաջատար վարպետ Ֆերդինանդ Կարապետյանը: Նա հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի հետ Պապենդալից կմեկնի ռուսական Կազան, որտեղ հնգօրյա մարզումների կմասնակցի ու կներգրավվի տեղում մայիսի 6-ին սկսվող «Մեծ սաղավարտի» միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարի հերթական փուլին: Կազանում կխաղարկվի մեդալների 14 հավաքածու տղամարդկանց և կանանց համար:Առաջին եռյակներում տեղ գտնողները կստանան համապատասխանաբար 1000, 700 և 500-ական վարկանիշային միավորներ:
Ֆերդինանդ Կարապետյանն այժմ ունի 1 552 միավոր և իր քաշային կարգի (73 կգ) վարկանիշային ցանկում 38-րդն է: Նոր մրցակարգով Տոկիոյի խաղերում յուրաքանչյուր քաշային կարգում կհայտավորվի 18 մարզիկ: Մասնակիցների աշխարհագրությունը ընդլայնելու նպատակով մայրցամաքային միությունը կհատկացնի ևս 100 տեղ, որոնցից 13-ը՝ եվրոպացիներին, իսկ դրանցից երեքը՝ 73 կգ քաշայիններին: Oլիմպիական խաղեր մեկնող ձյուդոիստների վերջնական ցանկը կհրապարակվի հունիսի 30-ին:
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02