ARM | RUS |

Թուրքիայի իշխանությունները Հայոց ցեղասպանությանը հանցակից են դարձնում ժամանակակից Թուրքիան. Արգենտինայում ՀՀ դեսպան

06.05.21 | 23:57

Արդարացնելով Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը Թուրքիայի ներկա իշխանությունները հանցակից են դարձնում ժամանակակից Թուրքիան։ Այս մասին նշել է Արգենտինայում ՀՀ դեսպան Հովհաննես Վիրաբյանը՝ այդ երկրի «Perfil» պարբերականում հրապարակած նամակում, որում անդրադարձել է հայերի հանդեպ Թուրքիայիև Ադրբեջանի քաղաքականությանը։

Ապրիլի 24-ին լրացավ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Արգենտինայում հիշողություն, արդարություն և ճշմարտություն գաղափարներն այնքան խորը արմատներ ունեն, որ յուրաքանչյուր արգենտինացի կամա թե ակամա այդ արժեքների կրողն է: Դա մեր ընդհանրությունն է:

Այս համատեքստում, ցանկանում եմ առաջին հերթին երախտիքի խոսքս հղել Արգենտինայի իշխանությունների սկզբունքային դիրքորոշման համար, ինչպես նաև արգենտինական ԶԼՄ-ներին՝ այդ թվում «Perfil» -ին՝ թեմային անդրադառնալու և այն լայնորեն լուսաբանելու համար:

Ցավոք, պետք է արձանագրենք, որ միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին զուգահեռ մենք այսօր կրկին բախվում ենք ծայրահեղականության, մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպիտ խախտումների, մարդկային կյանքի և արժանապատվության ոտնահարման արհավիրքին:

Վերոնշյալի ծայրահեղ դրսևորումը դարձան 2020թ․ սեպտեմբերի 27-ին՝ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ, այս անգամ՝ Արցախի հայության դեմ սանձազերծված ադրբեջանական ռազմական ագրեսիան, իրականացված պատերազմական հանցագործություններն ու վայրագությունները և դրանց հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամային իրավիճակը։

Մինչ օրս լիարժեք լուծում չեն ստացել ԼՂ հակամարտության համատեքստում հրատապ հասցեագրում պահանջող հարցեր, և առաջին հերթին՝ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում պահվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձումը:

Շարունակվում է նաև մշակութային ցեղասպանությունը… հայկական հետքերը տարածաշրջանից ամեն գնով ջնջելու և պատմությունը խեղաթյուրելու Թուրքիայի օրինակին ջանասիրաբար հետևում է Ադրբեջանը՝ սկզբում՝ Նախիջևանում, իսկ ներկայումս Արցախի՝ իր վերահսկողության տակ անցած տարածքներում:

Այսօր էլ շարունակվում է Թուրքիայի հայատյաց քաղաքականությունը: Ապաշխարելու փոխարեն Թուրքիայի ներկայիս իշխանությունները ժխտում են, մեղադրում և սպառնում:

Արդարացնելով Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանությունը Թուրքիայի ներկա իշխանությունները հանցակից են դարձնում ժամանակակից Թուրքիան: Ցեղասպանություն գործելու հայ ժողովրդին ուղղված արդարացումներն ու մեղադրանքներն, այս դեպքում՝ հենց ցեղասպանության զոհերին, այնքան անհիմն են, տրամաբանությունից, ժամանակից և մարդասիրական արժեհամակարգերից դուրս, որ դրանք մեկնաբանելը բացարձակ որևէ իմաստ չունի: Դրանք միայն առաջացնում են տարակուսանք և զայրույթ:

Մի պահ պատկերացրեք՝ ներկայիս Գերմանիայի իշխանություններն արդարացնում են Ադոլֆ Հիտլերին և Հոլոքոստը… մեղմ ասած դժվար է պատկերացնել, չէ՞: Ցավոք, այսքան անիրական է ժամանակակից թուրքական իրականությունը:

Տեղեկացա, որ Թուրքիայի դեսպանն է նաև ակտիվ կերպով լծվել իր երկրի ժխտողական քաղաքականության կեղծ թեզերի տարածման պրոպագանդիստական գործին այստեղ՝ Արգենտինայում, մի երկրում, որտեղ պատմական հիշողությունը, մարդու իրավունքներն անբեկանելի արժեքներ են:

Կարող էի, իհարկե, նրան հիշեցնել, օրինակ, որ «ցեղասպանություն» եզրույթը սահմանվել է Ռաֆայել Լեմկինի կողմից հենց Հայոց ցեղասպանության օրինակի հիման վրա, հիշեցնել, որ ցեղասպանված հայերը հենց Օսմանյան կայսրության քաղաքացիներ էին և ոչ մեկ այլ թշնամական երկրի, հիշեցնել նույն Հիտլերի խոսքերը Հոլոքոստից առաջ, թե ո՞վ է այսօր հիշում հայերի կոտորածները, կամ, օրինակ, նրանց փոխանցել այդ տարիներին Օսմանյան կայսրությունում աշխատած տարբեր երկրների մեր գործընկեր-դիվանագետների փաստավավերագրությունների բազմաթիվ արկղեր: Սակայն այդ ամենն, իհարկե, իմաստ չունի, քանի դեռ Թուրքիայի կենտրոնական իշխանությունները որդեգրել են ժխտողականությունը, հանցակցությունն ու իրականության մերժումը:

Այդուհանդերձ, վստահ եմ, որ խնդիրն այն չէ, թե Թուրքիան կճանաչի, թե ոչ Հայոց ցեղասպանության փաստը և կընդունի իր մեղքը: Հարցը ընդամենն այն է, թե ե՛րբ է նա դա անելու:

Թուրքիան չունի այլընտրանք, եթե ուզում է դառնալ մի երկիր, որտեղ հարգվում են մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և ժամանակակից արժեհամակարգերը:

Ինչպես յուրաքանչյուր հայ, ես անուղղելի լավատես եմ և վստահ եմ, որ այդ օրը գալու է: Այսօր իսկ նկատելի են դրա հիմքերը. շատ են հենց թուրք մտավորականները, հասարակական և մշակութային գործիչները, որոնք, չնայած թուրքական պետության կողմից ճնշումներին և հարուցվող քրեական գործերին, իրենց մեջ ուժ են գտնում հանուն պատմական ճշմարտության վերականգնման պայքարելու: Ժամանակակից աշխարհում ստի վրա ազգային ինքնություն կառուցելը դատապարտված է անհաջողության և դա գիտակցում են բազմաթիվ թուրք մտավորականներ:

Իսկ մինչ այդ, բոլորս, միասին պետք է անենք ամեն հնարավոր բան, աշխատենք համախմբված, որպեսզի բացառենք նման ողբերգությունների և արհավիրքների կրկնությունն աշխարհի որևէ կետում: Նման հանցագործությունների միջազգային ճանաչումը և դատապարտումն ունի կանխարգելիչ գործառույթ: Մարդկային կյանքն անգին է, իսկ դրա դեմ ոտնձգությունները չունեն որևէ արդարացում:


Ձկնաբուծարանի գործունեությունը կասեցվել է

Ձկնաբուծարանի գործունեությունը կասեցվել է

15:04

14-ամյա Տիգրան Համբարձումյանը հաղթանակ է տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենի նկատմամբ

14-ամյա Տիգրան Համբարձումյանը հաղթանակ է տարել աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս...

14:52

Ռուբիոն ԱՄԷ պաշտոնակցի հետ քննարկել է Իրանի և Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության հարցերը

Ռուբիոն ԱՄԷ պաշտոնակցի հետ քննարկել է Իրանի և Հորմուզի նեղուցում նավագնացության ազատության...

14:36

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 19-ին

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 19-ին

14:19

«Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 48-ամյա տղամարդը մտել է Երևանի ավագ դպրոց և հայհոյանքներ հնչեցրել

«Կոշ» ՔԿՀ-ում հաշվառված 48-ամյա տղամարդը մտել է Երևանի ավագ դպրոց և հայհոյանքներ...

14:05

ԱԽ քարտուղարն ԱՄՆ կոնգրեսականի հետ քննարկել է TRIPP նախագծին վերաբերող հարցեր

ԱԽ քարտուղարն ԱՄՆ կոնգրեսականի հետ քննարկել է TRIPP նախագծին վերաբերող...

13:48

Եկե՛ք բանավիճենք, տեսնենք՝ ով է ուժեղ. Արման Եղոյանը՝ Ռուբեն Մխիթարյանին

Եկե՛ք բանավիճենք, տեսնենք՝ ով է ուժեղ. Արման Եղոյանը՝ Ռուբեն...

13:40

Վրաերթ՝ Կոտայքում. 38-ամյա հետիոտնը տեղում մահացել է

Վրաերթ՝ Կոտայքում. 38-ամյա հետիոտնը տեղում մահացել է

13:34

Իրավապահ համակարգի գործողությունները, Հայաստանի դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են պարունակում. Փոստանջյան

Իրավապահ համակարգի գործողությունները, Հայաստանի դատարանների որոշումները բռնnւթյшն տարրեր են...

13:18

ՀԾԿՀ-ում քննարկվել են կարգավորվող ընկերությունների ենթակառուցվածքների տարածական տվյալների՝ ազգային գեոպորտալին ինտեգրման հարցերը

ՀԾԿՀ-ում քննարկվել են կարգավորվող ընկերությունների ենթակառուցվածքների տարածական տվյալների՝...

13:03

Վերջին օրերի բարձրացրած աղմուկից հետո քննիչի որոշմամբ թույլատրվել է Արեգնազ Մանուկյանի տեսակցությունը դստեր հետ. Պաշտպան

Վերջին օրերի բարձրացրած աղմուկից հետո քննիչի որոշմամբ թույլատրվել է Արեգնազ Մանուկյանի...

12:49

ԵՊՀ ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանը քաղաքացու՝ համալսարան ընդունվելու գործընթացն անխոչընդոտ իրականացնելու համար պահանջել է կաշառք. ՀԿԿ

ԵՊՀ ամբիոնի վարիչ Էդիկ Մինասյանը քաղաքացու՝ համալսարան ընդունվելու գործընթացն անխոչընդոտ...

12:12

Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ հանդիպմանը

Նարեկ Կարապետյանն ու Աննա Գրիգորյանը դեմ են վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ...

11:55

«Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ ադրբեջանական բանտից

«Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը՝ ադրբեջանական...

11:45

Հանցավոր ծագում ունեցող 29 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե․ ՔԿ

Հանցավոր ծագում ունեցող 29 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե․...

11:45

Իշխանությունը հրաժարվում է Արցախի մշակութային արժեքների պահպանման սահմանադրական պարտականությունից. Աբրահամյան

Իշխանությունը հրաժարվում է Արցախի մշակութային արժեքների պահպանման սահմանադրական...

11:33

36 տարի անց. Հայաստանի նոր՝ անորոշ փուլը․ Վահե Հովհաննիսյան

36 տարի անց. Հայաստանի նոր՝ անորոշ փուլը․ Վահե...

11:14

Ռուսաստանը Հայաստանից գործողություններ է սպասում

Ռուսաստանը Հայաստանից գործողություններ է սպասում

11:11

Սուվերեն երկրի դատախազն ու Վերաքննիչ դատարանի դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում․ Սրբազան

Սուվերեն երկրի դատախազն ու Վերաքննիչ դատարանի դատավորի օգնականը ռուսերեն են ստորագրում․...

10:35

Քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․ ՆԳՆ

Քննությունից առաջ ավտոդպրոցում կրթություն ստանալը պարտադիր է լինելու․...

10:16

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02