2020-ին արձանագրված դեպքերով հաջողվել է վերադարձնել 14 մլրդ դրամը գերազանցող գումար: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով հարցին, թե այս երեք տարիների ընթացքում նախկինում թալանվածի ամենամեծ վերադարձը որն է եղել:
«Մենք տարբերություն չենք դնում ոչ մի դեպքի մեջ՝ մեծ, փոքր, բոլորով էլ իրականացնում ենք մեր աշխատանքը»,-ասաց նա: Հարցին, թե դավաճանության կամ լրտեսության մեղադրանքով անցնո՞ւմ են գործող կամ նախկին պաշտոնատար անձինք, նա պատասխանեց. Նախկին զինծառայող է անցնում, շարքային չէ, բայց զինծառայող է: Դավաճանության հետ կապված մեկ քրգործ արդեն ավարտվել եւ ուղարկվել է դատարան: Այն գործերը, որոնք նախաքննության փուլում են, ճիշտ չի լինի հրապարակումներ անել»: Ինչ վերաբերում է նրան, թե այդ դավաճանության դեպքերը որքանով են ազդել պատերազմի արդյունքի վրա, Արթուր Դավթյանն ասաց. «Վաղ է, որպեսզի ես ամեն մի կոնկրետ դեպքը կարողանամ գնահատել պատերազմի վերջնական արդյունքի վրա ազդեցության առումով: Շուրջ 1650 քրգործեր են քննվում: Երբ դրանցով կունենանք իրավական գնահատականներ, մենք անդրադառնալու ենք նաեւ դրանց ազդեցությանը պատերազմի ելքի վրա»:
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02