Թուրքիան 100 տարի անց վերադարձել է տարածաշրջան, որպեսզի շարունակի իր ցեղասպան քաղաքականությունը: Այս մասին մայիսի 10-ին Ազգային ժողովի հատուկ նիստում ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱՄՆ-ի կողմից Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին պատգամավորի հարցին։ Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ ավելի վաղ, արդեն անդրադառնալով այս խնդրին, ինքը նշել է, որ Միացյալ Նահանգների այս քայլի վրա ազդել են 4 գործոններ՝ մեկը երկարաժամկետ, մեկը միջնաժամկետ եւ երկուսը կարճաժամկետ: Միեւնույն ժամանակ, կարճաժամկետ գործոնների շարքում Փաշինյանը նշեց Ղարաբաղում 44-օրյա պատերազմը եւ դրանում Թուրքիայի անմիջական մասնակցությունը: «Միջազգային լրատվամիջոցներին տված գրեթե բոլոր հարցազրույցներում ես նշել եմ, որ Թուրքիան 100 տարի անց վերադարձել է տարածաշրջան, որպեսզի շարունակի հայերի դեմ իր ցեղասպան քաղաքականությունը: Բնականաբար, այս համատեքստում, իհարկե, ցեղասպանության հարցը եւ 44-օրյա պատերազմը կապվել են միմյանց հետ»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը: Նա հիշեցրեց նաեւ «անջատում հանուն փրկության» բանաձեւը, որի մասին եւս բազմիցս նշել է պատերազմի ժամանակ տված իր հարցազրույցներում: Փաշինյանն ընդգծեց, որ ղարաբաղյան հիմնախնդրի համատեքստում այդ բանաձեւն ավելի ու ավելի հաճախ է հիշատակվում:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02