ARM | RUS |

Խաղաղության լավագույն գրավականը՝ մարտունակ և ժամանակակից Զինուժ

22.09.16 | 10:01

Հանրապետության Անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսը առավել քան տպավորիչ էր, և կարելի է ասել, որ այն շատ հարցերի պատասխան տվեց: Ու ոչ միայն հարցերի:
Օրացուցային հեգնանքով, ի դեպ, կարելի էր վերաբերվել այն հանգամանքին, որ երեկ նաև Խաղաղության միջազգային օրն էր: Չնայած, որոշակի առումով այդ զուգադիպությունը նաև խորդանշական է ստացվում: Փոխաբերական առումով, երեկ Հայաստանը Խաղաղության միջազգային օրվա համատեքստում թերևս միանգամայն ամենախաղաղասիրական ակցիան անցկացրեց՝ մեր Զինված ուժերի տպավորիչ զորահանդեսով: Մենք պատերազմ չենք ուզում և չենք սկսել: Բայց ամենից առաջ հենց այն պատճառով, որ ուզում ենք խաղաղ ապրել, ուղղակի պարտավոր ենք ունենալ մեր տարածաշրջանում ամենից լավ պատրաստված, ամենից մարտունակ և ամենաժամանակակից զինատեսակներով պատշաճ սպառազինված բանակը: Սա աշխարհի չափ հին ու բամիցս՝ բյուրեղացման աստիճան ապացուցված ճշմարտություն է. խաղաղությո՞ւն ես ուզում, պատրաստ եղիր պատերազմի: Խաղաղության լավագույն գրավականը՝ մարտունակ և ժամանակակից Զինուժ ն է, և երեկ այդ Զինուժի ներկայացուցիչները հպարտ ու խրոխտ անցան Հանրապետության հրապարակով
Մեր Զինված ուժերը ապրիլյան փորձության օրերին աներևակայելի թվացող անձնուրացությամբ ապացուցեցին իրենց որակական գերազանցությունը թշնամու նկատմամբ, միաժամանակ՝ մարդկային և բարոյական առավելությունը: Միաժամանակ ակնհայտ դարձավ, որ վերջին տարիների ինտենսիվ սպառազինվելն ադրբեջանական կողմին պատրանքներ էր ներշնչել, թե կարող են «կայծակնային պատերազմով» լուծել Արցախի հարցը, այսինքն՝ բնաջնջել Արցախի հայությանը: Թշնամին ապրիլյան պատերազմում ստացավ քիթումռութին, բայց, ցավոք, լիովին պատրանքաթափ չեղավ:
Այս համատեքստում մեր Զինված ուժերի երեկվա զորահանդեսը, ամենից առաջ, որոշակի պատասխան էր ադրբեջանական կողմի շարունակական սպառնալիքներին: Ոչ թե այն առումով, թե՝ տեսեք մենք ինչ հրաշալի բանակ ունենք (դա ադրբեջանցիները գիտեն. մի քանի օրվա ընթացքում հազարը գերազանցած իրենց կորուստները, կորցրած տասնյակ ու տասնյակ տանկերը, զրահատեխնիկան, նաև՝ խոցված ուղղաթիռները «պատմած» կլինեն, թե ինչի է ընդունակ մար բանակը): Տվյալ դեպքում շատ կարևոր էր, որ զորահանդեսի ընթացքում Հայաստանը ցույց տվեց, թե ինչ զինատեսակների է տիրապետում մեր մարտունակ և լավ պատրաստված բանակը՝ սկսած «Սմերչից», վերջացրած՝ «Բուկ»-ով ու «Իսկանդեր»-ով: Այս զինատեսակների առկայությունը մեր Զինված ուժերի զինանոցում, հստակորեն վերականգնում է այն հավասարակշռությունը, որը խախտվել էր վերջին տարիներին ադրբեջանական կողմի ինտենսիվ սպառազինվելով: Ըստ էության, հստակ ցույց տրվեց, որ հավասարակշռությունը ապահովված է, դեռ մի բան էլ՝ ավելի:
Կարևոր է նաև այն հարցը, որ սա սոսկ զորահանդեսային ցուցադրություն, այսպես ասենք՝ «մկաններ խաղացնել» չէր: Կարելի է չկասկածել, որ մեր Զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները ոչ միայն լիովին տիրապետում են այդ՝ համեմատաբար նոր զինատեսակներին, այլև շարունակական հղկելով իրենց մասնագիտական ունակությունները, մեր զինվորական մասնագետները նման հրթիռներով կարող են խոցել հակառակորդի ցանկացած ռազմավարական թիրախ: Աստված մի արասցե, որ Հայաստանը, հասկանալի է՝ Արցախը ներառյալ, հանկարծ այդ զինատեսակներին դիմելու անհրաժեշտություն ունենա: Բայց նաև թող ոչ ոք ու հատկապես՝ թշնամին չկասկածի, որ նման անհրաժեշտության դեպքում մեր Զինված ուժերի արձակած հրթիռները կպայթեն այնտեղ, որտեղ պետք է:
Հարցերից մեկը, որին պատասխան տրվեց զորահանդեսով կամ նույնիսկ զորահանդեսի փորձերով, այն էր, թե արդյո՞ք Հայաստանի բանակը նման զինատեսակներ ունի իր զինանոցում: Ունի՛: Հատուկ արժե ընդգծել, որ այդ զինատեսակները մեր պետությանը ոչ ոք «սիրուն աչքերի համար» չի նվիրել. այդ զենքն, ըստ էության, Հայաստանը այսինքն՝ մենք բոլորս միասին գնել ենք ու մենք ենք վճարում (վճարելու) դրա համար: Դա ընծա չէ, լավություն չէ, այլ մեր՝ արյուն-քրտինքով ձեռք բերածը:
Մյուս՝ զուգահեռ հարցն այն էր, թե արդյոք ռուսական կողմը, կնքված պայմանագրի համաձայն, մատակարարել է համապատասխան զինատեսակները: Մատակարարե՛լ է: Հասկանալի է, որ չի նշվել՝ ինչ և ինչ քանակությամբ է մատակարարվել: Եվ բնական է, որ դա չնշվի էլ: Կարևորը, որ մատակարարվել է:
Զորահանդեսի հետ կապված, այս օրերին, իհարկե, բազմաթիվ ու բազմազան այլ հարցեր էլ էին հնչում: Հարցերը դեռ մի կողմ, մարդկանց մի մասը, կամ, հնարավոր է, նաև որոշակի շրջանակներ ու միանգամայն կազմակերպված ձևով, հանրային հարթակներում, հատկապես սոցցանցերում շարունակ շրջանառում էին զորահանդեսը, Հայաստանի բանակի ձեռք բերած սպառազինության հնարավորությունները «սևացնող», անգամ այդ զենքերի պատկանելությունը կասկածի տակ դնող ռեպլիկներ, «հարցադրումներ»: Մի խոսքով, պայմանական ասած՝ «նորին ցածություն մաղձը» հնարավորինս ինքնադրսևորվում էր:
Պարզ է, որ եթե երեկ Հանրապետության հրապարակով անգամ միջուկային մարտագլխիկով հրթիռներ «անցնեին» կամ երկնքում Սու-25-երի փոխարեն սավառնեին «Սթելս» տեխնոլոգիայով պատրաստված ամերիկյան B-2 Spirit «անտեսանելի» ռմբակոծիչներ, միևնույնն է, սեփական չարությունից ոգով սմքած որոշ մարդիկ էլի «կեղտ բռնելու» մի բան կգտնեին: Այլ բան որ չլինի, զորահանդեսի փորձերով ու նաև զորահանդեսով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնում փողոցների խցանումները շատ հարմար «թեմա» էին:
Մյուս դեմագոգիկ կաղապարը, թե՝ «բա ինչի՞ ապրիլին էս զենքերը չունեինք», տարբերակ՝ «ինչի՞ ապրիլին չկիրառեցինք», այս օրերին նույն սոցցանցերում բազում ծաղրական ու հիմնավորված հակադարձումների առիթ է տվել, ու մեծ հաշվով, հենց հեգնանքն է նման «միամիտ» հարցահնչեցումների ամենից հարմար պատասխանը:
Ի դեպ, ոչ քիչ թվով մարդիկ էլ, էլի՝ ոչ առանց ուղղորդող կամ «ցեց գցող» վիրտուալ ակտիվիստների, հարց էին արծարծում, թե ինչո՞ւ է մեր Անկախության զորահանդեսին մասնակցում Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան ներկայացնող ստորաբաժանում: Այստեղ թերևս շրջանցենք այն հակադարձումները, որ Հայաստանն ու Ռուսաստանն, ամեն պարագայում՝ դաշնակից պետություններ են, որոնք նաև համատեղ ուժեր ունեն: Դա դեռ միկողմ: Ճիշտ է, կարելի էր նաև հընթացս հարցնել, թե մեր զինված ուժերի՝ այլ պետությունների բանակների հետ խաղաղապահ գործողություններ իրականացնող ստորաբաժանման ներկայացուցիչներն ինչո՞ւ են Հայաստանի Անկախության տոնի առթիվ հրապարակով ԱՄՆ կամ այլ երկրի դրոշներ տանում: Բայց վերադառնալով ռուսական ստորաբաժանման մասին հարցին՝ պարզապես նշենք, որ նման հարց հնչեցնողների մեծամասնությունը մնացած բոլոր օրերին ինչ-որ չի մտմտում, թե ինչո՞ւ են Հայաստանի պետական սահմանի մի զգալի հատվածում ռուսական զինված ուժերի ստորաբաժանումներ «կանգնած»:

Արմեն Հակոբյան


Եթե նման վարքագծով հանդես է գալիս որեւէ ՔՊ–ական թեկնածու, կոչ եմ անում քվեարկել այդ ՔՊ–ական թեկնածուի դեմ․ Փաշինյան

Եթե նման վարքագծով հանդես է գալիս որեւէ ՔՊ–ական թեկնածու, կոչ եմ անում քվեարկել այդ ՔՊ–ական...

10:19

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ

10:00

Հայաստանը պետք է շարունակի միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալել. Փաշինյան

Հայաստանը պետք է շարունակի միջազգային բարձր մակարդակի միջոցառումներ հյուրընկալել....

10:33

Երևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Երևանում և որոշ մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ...

09:49

Այսօր ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքն է, քավորը Էդուարդ Շարմազանովն է

Այսօր ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքն է, քավորը Էդուարդ Շարմազանովն...

09:34

Այսօր ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքն է, քավորը Էդուարդ Շարմազանովն է

Այսօր ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի որդու հարսանիքն է, քավորը Էդուարդ Շարմազանովն...

09:34

Հավատալ նշանակում է վախի մեջ չմոռանալ Աստծուն, ցավի մեջ չկորցնել հույսը. Տեր Հեթում

Հավատալ նշանակում է վախի մեջ չմոռանալ Աստծուն, ցավի մեջ չկորցնել հույսը. Տեր...

09:17

Իրանում հայտարարել են սեփական արտադրության ծանր կործանիչի փորձարկման ծրագրերի մասին

Իրանում հայտարարել են սեփական արտադրության ծանր կործանիչի փորձարկման ծրագրերի...

09:02

Գլուխ չբերվող «խաղաղություն», ահագնացող թանկացումներ, ջրի ու օդի աղտոտվածություն. հանրությանն այս հարցերն են հետաքրքիր, ոչ թե դրսի թելադրանքով եկեղեցին ոչնչացնելու օրակարգը. Վարազդատ Հարությունյան

Գլուխ չբերվող «խաղաղություն», ահագնացող թանկացումներ, ջրի ու օդի աղտոտվածություն. հանրությանն այս...

20:12

Մատենադարանի հետ համագործակցության կարևոր հանգրվան․ Զմմառի Մայրավանքում բացվել են նոր ձեռագրատունը և դիվանը

Մատենադարանի հետ համագործակցության կարևոր հանգրվան․ Զմմառի Մայրավանքում բացվել են նոր...

20:02

Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության...

18:05

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս Ամոյան

Ամեն ինչ անելու եմ աշխարհի առաջնության երրորդ ոսկին նվաճելու համար. Մալխաս...

18:00

Հայ ժողովուրդն անկեղծ ձգտում ունի հանքարդյունաբերությունը զարգացնելու, ապագան շատ պայծառ է. Էնդրյու Թեյք

Հայ ժողովուրդն անկեղծ ձգտում ունի հանքարդյունաբերությունը զարգացնելու, ապագան շատ պայծառ է....

15:44

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները

Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական...

15:26

Փաշինյանին հրավիրել են Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

Փաշինյանին հրավիրել են Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ...

15:17

Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից

Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր»...

15:02

Հայ ժողովուրդն անկեղծ ձգտում ունի հանքարդյունաբերությունը զարգացնելու, ապագան շատ պայծառ է. Էնդրյու Թեյք

Հայ ժողովուրդն անկեղծ ձգտում ունի հանքարդյունաբերությունը զարգացնելու, ապագան շատ պայծառ է....

14:38

Վստահ եմ՝ Գյումրին կանգնելու է մեր ազգային արժանապատվության, հավատքի ու ինքնիշխանության պաշտպանության դիրքերում. Սամվել Կարապետյան

Վստահ եմ՝ Գյումրին կանգնելու է մեր ազգային արժանապատվության, հավատքի ու ինքնիշխանության...

14:00

Փաշինյանին հրավիրել են Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ գագաթնաժողովին

Փաշինյանին հրավիրել են Ղրղզստան՝ մասնակցելու «Բիշքեկ+25» լեռնային համաշխարհային երկրորդ...

12:45

Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության

Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի...

12:19

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02