«Օրեր առաջ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը որոշում կայացրեց հեռանալ «Ժառանգություն» կուսակցությունից: Այս մասին նա հայտնել էր իր ֆեյսբուքյան էջում: Որոշ մանրամասներ պարզելու նպատակով «Իրավունքը» դիմեց Ն. Դիլբարյանին:
Բոլորովին վերջերս լքեցիք «ժառանգություն» կուսակցությունը: Ինչո՞ւ հենց այս պահին և առհասարակ ո՞ւմ եք տեսնում կուսակցության առաջնորդի պաշտոնում:
- Ես ոչ մեկին չեմ պատկերացնում այդ կուսակցության ղեկավարի պաշտոնում, քանզի, եթե ես հեռացել եմ այդ կուսակցությունից, ինչո՞ւ պետք է պատկերացնեմ իրենց կառույցը: Եթե պատկերացնեի, ապա չէի հեռանա: Մենք ունենք ռազմավարական և մարտավարական լուրջ տարբերություններ, ես իմ տարիները նվիրեցի այդ կուսակցությանը: Իսկ թե ինչու հիմա որոշեցի, ապա ասեմ, որ այս պահը շատ վճռական պահ է պետության համար: Հայաստանն այսօր գերճգնաժամային իրավիճակում է: Եթե այս գերճգնաժամային իրավիճակում կուսակցությունները համախմբվել չեն կարողանում, գաղափարական գործուն քայլեր անել չեն կարողանում, ապա նրանց գոյությունն ինձ համար կասկածելի է: Կուսակցությունից միայն ես չէ, որ դուրս եմ եկել: Կուսակցությունը լքել է խոսնակը, ևս երեք մարդ նույնպես լքել են, նաև ավագանու անդամներ են լքել: Հիասթափությունը շատ մեծ է, իրողությունից չի կարելի պահանջել մի բան, որը հնարավոր չէ: Ես վճռական գործողությունների կողմնակից եմ: Հիմա խոսակցություններ կան, որ դուրս եկա և քանդեցի այդ կուսակցությունը, բայց հավատացեք, ես չեմ քանդել այդ կուսակցությունը:
-Ովքե՞ր են այդ խոսակցությունները տարածում: Րաֆֆի Հովհաննիսյա՞նը:
-Այո, ինքը շատ ծանր է տանում:
-Այսինքն՝ Ձեզ մեղադրում է կուսակցությունը քանդելու մե՞ջ:
-Այո... Աստված իրենց հետ, ես իրենց խորը հաջողություններ եմ ցանկանում, եթե դրանք հնարավոր են...
-Այլ կուսակցությունից առաջարկ չե՞ք ստացել:
-Ստացել եմ, բայց հիմա ասել չեմ կարող»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44