Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերի խոսքով՝ Երուսաղեմում վերջերս տեղի ունեցած անկարգություններն անմիջականորեն կապված են Պաղեստինյան ինքնավարությունում նախատեսված ընտրությունների հետ:
Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբբասի որոշմամբ՝ ընտրությունները հետաձգվել են անորոշ ժամանակով, ինչը դուր չի եկել ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը, որը, ըստ հարցումների, կարող էր հաղթել ընտրություններում և իշխանության գալ ոչ միայն Գազայի հատվածում, այլև ընդհանրապես Պաղեստինյան ինքնավարությունում:
«Մահմուդ Աբբասը, հասկանալով, որ Իսրայելի կառավարությունը թույլ չի տա ՀԱՄԱՍ-ի նախընտրական արշավը Երուսաղեմում, դա օգտագործեց որպես պատրվակ ընտրությունները հետաձգելու համար: Որպես պատճառ ընտրվեց Ռամադանի տոնակատարության ժամանակ առաջացող կրքերի բորբոքումը,- նշեց նա՝ մատնանշելով, որ այս անգամ, բացի սովորական բախումներից, եղան նաև անկարգություններ Շեչեմի դարպասի մոտ, տաճարի լեռան ցույցեր և Ալ Աքսայի մոտ ցուցարարների և սահմանապահների արյունալի բախումներ,- ՀԱՄԱՍ-ը միացավ առճակատմանը՝ Երուսաղեմի դեմ պատերազմ սկսելու կոչով»:
Երուսաղեմի ցույցերին, ըստ իսրայելցի գործչի, ավելացան Թուրքիայում, ինչպես նաև՝ Լիբանանում և Սիրիայում պաղեստինցի փախստականների ճամբարներում ցույցերը:
«Իրանում տեղի ունեցավ նաև ցույց Ալ Ակսային սատարելու համար, և հիմա Թեհրանի և Անկարայի պաշտոնյաներից կարելի է լսել՝ «Մուսուլմաններ, պայքարեք Երուսաղեմի համար» կոչը։ Էրդողանն անգամ մի քանի բառ եբրայերեն է սովորել, որ անձամբ քննադատի Իսրայելին»,- ասաց նա։
Մահմուդ Աբբասը, ըստ Ալեքսանդր Ցինկերի, հասավ իր նպատակին. Պաղեստինյան ընտրությունները հետաձգվեցին անորոշ ժամանակով: «Ինչպե՞ս կարող են ընտրություններ անցկացնել, երբ Երուսաղեմում «չար սիոնիստները կրկին ոտնատակ են տալիս մեր Ալ Աքսան»»,- մատնանշեց Մահմուդ Աբբասի խոսքերը նա՝ հավելելով նաև, որ այնուամենայնիվ, Պաղեստինի ղեկավարի ավանտյուրան շարունակվեց:
Ըստ նրա՝ ՀԱՄԱՍ-ն օգտվեց իրավիճակից՝ ներկայանալով որպես Երուսաղեմի և Ալ Աքսա մզկիթի պաշտպան, ինչը կփրկի պաղեստինցիների կորցրած պատիվը: «ՀԱՄԱՍ-ը, որը դարձավ իրավիճակի դրդապատճառը, կարողացավ այրել քաղաքը, գնաց ավելի հեռու, քան պետք էր»,- ասաց նա։
Ցինկերի խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը վերջնագիր ներկայացրեց Իսրայելին`«իր ուժերը դուրս բերել Շեյխ Ժարրայից և Տաճարի լեռից», և երբ ժամկետն ավարտվեց, սկսեց հրթիռային հարձակումները Երուսաղեմի վրա: «Նա, կարծես, հասավ ցանկալի հաղթանակի, բայց թե ով է հաղթողը, դեռ վաղ է ասելը»,- ասաց նա։
Ըստ ամենայնի, ըստ նրա, ՀԱՄԱՍ-ը հույսը դրել էր Իսրայելի ցանկության վրա`արագորեն դադարեցնելու հրթիռային դիմակայությունը: «Դա սխալ հաշվարկ էր: ՀԱՄԱՍ-ի դեմ երկարատև ռազմական արշավը կարող է ապահովել Նեթանյահուի կառավարությանը անհրաժեշտ թթվածին: Այդ պատճառով ես չեմ բացառում, որ Գազայի հատվածում հերթական պատերազմը կարող է դառնալ հնարավոր սցենարը»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ լարվածությունը Արևելյան Երուսաղեմում սկսել է աճել ապրիլի կեսերից, իսկ մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են միանգամից երկու վայրում՝ Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ դատարանի որոշման համաձայն` Իսրայելի անվտանգության ուժերը վտարում են արաբական մի քանի ընտանիքների, ինչն ուղեկցվում են տեղի բնակչության բողոքներով և բռնի բախումներով:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44