Oրեր առաջ 168.am-ը ներկայացրել էր 2021թ. ապրիլի 29-ին կայացրած ու մայիսի 3-ին ՍԴ կայքում հրապարակված Սահմանադրական դատարանի՝ ՀՀ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ի դիմումի հիման վրա՝ «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ և 7-րդ մասերի, 5-րդ հոդվածի 2-րդ մասի 4.2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՍԴՈ-1590 որոշումը:
Այդ որոշմամբ բարձր դատարանը որևէ հակասահմանադրական տարր չէր նկատել իշխող ուժի՝ 2020 թվականի հունիսին Սահմանադրական դատարանը լուծարելու գործողություններում:
Հիշեցնենք, որ մոտ 10 ամիս առաջ իմքայլականները, օրենքներ շրջանցելով ու կարգավորումներ փոխելով, հասան նրան, որ ՍԴ դատավորների պաշտոնից ազատվեցին արդեն 12 տարի պաշտոնավարած ՍԴ 3 դատավոր՝ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը և Հրանտ Նազարյանը, ազատվեին պաշտոնից, մյուս 4 դատավորի պաշտոնավարման ժամկետը կրճատվեց, իսկ Հրայր Թովմասյանի լիազորությունները՝ որպես ՍԴ նախագահ, դադարեցվեցին:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում արդեն հրապարակված են որոշման վերաբերյալ ՍԴ 5 դատավորների՝ Վահե Գրիգորյանի, Հրայր Թովմասյանի, Արայիկ Թունյանի, Աշոտ Խաչատրյանի ու Արևիկ Պետրոսյանի հատուկ կարծիքները: Երեկ անդրադարձել էինք Վահե Գրիգորյանի՝ համընկնող հատուկ կարծիքին, ինչպես նաև ՍԴ դատավոր Արայիկ Թունյանի հատուկ կարծիքին, որով վերջինս արձանագրել էր, որ պատգամավորների ներկայացրած դրույթները սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց դրույթներ են:
Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանը՝ հիշյալ որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասին վերաբերող իր հատուկ կարծիքում, անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք ՍԴ-ն լուծարելու իմքայլականների նախագիծը մինչ երկրորդ ընթերցումը պետք է ուղարկվեր բարձր դատարան՝ դրա սահմանադրականության վերաբերյալ կարծիք ստանալու համար, և այն փաստին, թե իշխող իմքայլականները դեմ էին քվեարկել այդ նախագծի՝ ՍԴ ուղարկելուն, արձանագրել է, որ այդ քվեարկությանը պետք է հաջորդեր Սահմանադրության փոփոխությունների նախագիծը շրջանառությունից հանելը, և ոչ թե՝ դրվեր երկրորդ ընթերցմամբ քննարկման:
Ըստ Խաչատրյանի՝ Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ քննության առարկա խնդրի վերաբերյալ այնպիսի հարցադրումներ է դրել իր առաջ, որոնք Սահմանադրության տրամաբանությանը հակասող են, ու կարծիք է հայտնել, թե ՍԴ-ն սույն գործի էական նշանակություն ունեցող հարցադրումների շրջանակում առաջնորդվել է «ոչ թե ԱԺ կանոնակարգի նորմերի սահմանադրականության որոշման սկզբունքով, այլ ԱԺ կանոնակարգի վիճարկվող նորմերի հիմնավորվածության կանխավարկածով»:
«ՍԴ-ն առաջնորդվել է ոչ թե Ազգային ժողովի կանոնակարգի նորմերի սահմանադրականության որոշման սկզբունքով, այլ Ազգային Ժողովի կանոնակարգի վիճարկվող նորմերի հիմնավորվածության կանխավարկածով»,- նշված է Աշոտ Խաչատրյանի հատուկ կարծիքում:
Ըստ Խաչատրյանի՝ այդ որոշման պատճառաբանական մասի կարգավորումների հիմքում չեն պահպանվել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով սահմանված՝ ՍԴ որոշումներին ներկայացվող պահանջները:
Շարունակությունը՝ 168.am
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
14:52 21.08.26
12:22 21.08.26
11:16 21.08.26
14:35 21.08.26
15:04 21.08.26
12:04 21.08.26
11:04 21.08.26
14:15 21.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02