Մայիսի 20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության «Սոցիալական ապահովության ներդրումային ընկերության»/ՇԱՍԹԱ գործադիր տնօրեն Մոհամմադ Ռեզվանիֆարի գլխավորած պատվիրակությանը։ Շասթա ընկերությունն իր մեջ ներառում է իրանական տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող հոլդինգներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են իրանական ընկերության կողմից Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումներ իրականացնելու հեռանկարները։
Ընդգծելով, որ երկու երկրների միջև ձևավորված են բարեկամական և ամուր առևտրատնտեսական հարաբերություններ, կողմերը համոզմունք են հայտնել, որ հայ-իրանական փոխգործակցության շրջանակն առաջիկայում կշարունակի զարգանալ և ընդլայնվել՝ հատկապես, որ դրա համար առկա է չօգտագործված մեծ ներուժ։
Վահան Քերոբյանը և Մոհամմադ Ռեզվանիֆարը երկուստեք կարևորվել են փոխադարձ այցելությունների կազմակերպումը, տեղեկատվության փոխանակման անհրաժեշտությունը, ինչպես նաև համատեղ ծրագրեր իրականացնելու ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացումը։
Նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը պատրաստակամություն է հայտնել՝ իր իրավասությունների շրջանակներում, հնարավորինս աջակցել տնտեսության ոլորտում իրանական ընկերության կողմից իրականացվելիք ներդրումային ծրագրերի իրականացմանը։
Մոհամմադ Ռեզվանիֆարը շնորհակալություն է հայտնել նախարարի պաշտոնակատարին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ այն եռանդն ու հետաքրքրվածությունը, որ կա երկու կողմերից, վստահաբար կնպաստի արդյունավետ համագործակցությանը։
Պատվիրակությունը Հայաստանում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի հրավերով։
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02