ARM | RUS |

Ինչպե՞ս է, որ այդպիսի դավաճանություն գործած մարդն այսօր իրավունք ունի լուծելու մեր անվտանգության խնդիրը. Կարին Տոնոյան

22.05.21 | 22:12

Այսօր Շառլ Ազնավուրի հրապարակում կայացավ «5165» շարժոման և «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության կողմից հրավիրված շտապ հանրահավաքը, որի նպատակն էր պարտադրել ժամանակավոր կառավարությանը Հայաստանի Հանրապետության անունից չստորագրել որևէ փաստաթուղթ, որը հիմքեր կստեղծի զիջելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որևէ հատված թշնամուն:

Հավաքում հայտարարվեց նաև «Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեի» ստեղծման մասին, որն այսօրվանից կլծվի բանակի, Զինված ուժերի առկա կարիքները հոգալու աշխատանքներին։ Շտապ հավաքին ելույթ ունեցան «5165» շարժման համահիմնադիրներ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը, բժիշկ֊ուռուցքաբան Գևորգ Թամամյանը, «Իրավական պետություն» կուսակցության նախագահ Վարդան Քալանթարյանը, «Զարթոնք» կուսակցության համահիմնադիրներ Վրեժ Խաչիկյանն ու Կարինե Նալչաջյանը։ Ելույթներում ներկայացվեց ՀՀ ժամանակավոր իշխանությունների կողմից բանակցվող փաստաթղթի բովանդակության ռիսկերը, ռազմական վտանգները և ստեղծված իրավիճակում` իրենց առաջարկները: «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը բացման խոսքում ասաց.

«Ինչո՞ւ ենք մենք այստեղ և ովքե՞ր ենք մենք: Մենք Ձեզ նման մարդիկ ենք, ես ձեզնից մեկն եմ։ Մարդ, որն իր կյանքով ապացուցել է, որ պատրաստ է ամեն ինչ անել Հայրենիքի համար՝ չհաշտվելով մեր ներկա վիճակի հետ: Անելանելի վիճակներ չկան, կա միայն կամքի բացակայություն: Դեռևս հոկտեմբերի 19-ին Անվտանգության խորհուրդը հավաքվել է, և Փաշինյանը ներկայացրել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը առաջարկ է ներկայացրել դադարեցնել պատերազմը։ Այդ առաջարկը եղել է հետևյալ պայմաններով. Արցախը մնում է Հադրութով և Շուշիով։ Միայն թե Շուշիում հայերի վերահսկողությամբ ադրբեջանցիները հնարավորություն են ստանում պարզապես վերաբնակեցվելու, հանձնում ենք 5 շրջան, իսկ 2 շրջանի հարցը լուծվելու է հետագայում։ Անվտանգության խորհրդի բոլոր անդամները համաձայնություն են տվել, սակայն գիշերը վարչապետը գնում է Գլխավոր շտաբ և ասում, որ Ռուսաստանի նախագահը հայտնել է, որ չի ստացվում իրականացնել առաջարկը և հնարավոր չէ դա կազմակերպել։ Մինչդեռ, նոյեմբերի 10-ից հետո Ռուսաստանի նախագահն ասաց, որ իր համար առավել քան զարմանալի էր, որ հոկտեմբերի 19-ի առաջարկը չընդունվեց Հայաստանի կառավարության կողմից: Ի՞նչ է սա, եթե ոչ դավաճանություն։ Ինչպե՞ս է, որ այդպիսի դավաճանություն գործած մարդն այսօր իրավունք ունի լուծելու մեր անվտանգության խնդիրը։ Մեր զավակների արյամբ թրծված այս հողը չի պատկանում դավաճաններին։ Մենք այստեղ ենք, քանի որ շատ լավ հասկանում ենք. ՀՀ սահմաններին կատարվում է մի բան, ինչը պայմանավորվածություն է։ Մեր երկրի իշխանությունները թշնամի երկրի իշխանությունների հետ գնում են դավադիր գործարքի, հարկադրում են իրենց հետ «խաղաղ ապրելու» վերջին պայմանը: Թույլ չենք տալու: Պարոնա՛յք սպաներ, մենք ձեր կողքին ենք, Հայաստանը ծնկի չի գալու»։

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու Արա Զոհրաբյանն իր ելությում առաջին հերթին կարևորեց այն, որ պատերազմից առաջ և հիմա կեղծ օրակարգ ու թեզ է առաջ տարվում՝ նախկին և ներկա, իսկ հիմա մեզ համար բաժանարար գիծը միայն պետք է լինի ապազգայինն ու ազգայինը:

«Մեր իշխանությունը մեզ ադրբեջանասիրություն է քարոզում: Այս ժամանակահատվածում, երբ Փաշինյանը հրաժարական է տվել և չունի լեգիտիմություն, չկա նրա հանդեպ վստահություն, նա փորձում է Հայաստանի կենսական շահերի համար կարևոր որոշում կայացնել մեր անունից, որը հետագայում սերնդեսերունդ մեզ համար հետևանք է առաջացնելու: Նա այս փուլում իրավունք չունի ինչ-որ բան ստորագրելու ՝ այն էլ գաղտնի պայմաններում: Բացի այս, ըստ օրենքի, նրա պաշտոնն այս պահին թափուր է, այսինքն կառավարության անդամներն են շարունակում պաշտոնավարել մինչև նոր կառավարության ձևավորումը»,- ասաց Արա Զոհրաբյանը:

Հավաքի վերջում ներկայացվեց Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեի պահանջը, որն ուղղվելու է ՀՀ կառավարություն։

Պահանջն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՊԱՀԱՆՋԸ

Հայաստանի Հանրապետության ժամանակավոր կառավարության կողմից Ադրբեջանի Հանրապետության հետ որևէ փաստաթուղթ չստորագրելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար հանդես եկող Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի Հայաստանի Հանրապետության անունից Ադրբեջանի Հանրապետության հետ ստորագրել որևէ փաստաթուղթ, որը կվերաբերի Հայաստանի տարածքային ամբողջականությանը՝ հետևյալ պատճառներով. 1. վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել, քանի որ չի վայելում Հայաստանի ազգաբնակչության վստահությունը, ինչը, ի թիվս այլ հանգամանքների, մեծապես պայմանավորված է 44-օրյա պատերազմի արդյունքում Արցախի Հանրապետության մեծ մասի կորստի հարցում ՀՀ գործող իշխանությունների ունեցած մեղավորությամբ ու պատասխանատվությամբ: Իսկ ազգաբնակչության վստահությունը չվայելող անձը իրավունք չունի Հայաստանի Հանրապետության անունից կատարել որևէ գործարք, որ կվերաբերի նրա սահմաններին ու տարածքին: 2. Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի քարտեզների հիման վրա Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանագծման ու սահմանազատման գործընթացը ենթադրում է Հայաստանի կողմից Արցախի ճանաչում՝ որպես Ադրբեջանի անքակտելի տարածք, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան որոշ տարածքների զիջում: Սա դավաճանություն է հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ, ինչպես նաև անարգանք Արցախի ինքնորոշման պայքարի համար իրենց կյանքը զոհած մեր բազմահազար նահատակների հիշատակին: 3. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանագծման և սահմանազատման գործընթացը, Հայաստանի և Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև կոմունիկացիաների բացման, Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա թուրք-ադրբեջանական միջանցք ստեղծելու գործընթացի բաղկացուցիչ մասն է, ինչը կործանարար ազդեցություն կարող է ունենալ հայոց պետականության համար հատկապես արցախյան հարցի չկարգավորվածության, Ադրբեջանի հայատյաց քաղաքականության և Ադրբեջանում բազմաթիվ ռազմագերիների առկայության պայմաններում: Ելնելով վերոգրյալ հիմնավորումներից՝ Հայաստանի ինքնապաշտպանության կոմիտեն պահանջում է Նիկոլ Փաշինյանից հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության անունից չի ստորագրի որևէ փաստաթուղթ, որը կվերաբերի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը (այդ թվում՝ կստեղծի այդպիսի իրավական հիմք):


Զելենսկին ժամանեց Երևան

Զելենսկին ժամանեց Երևան

20:53

Մայր Աթոռում քահանայական ձեռնադրություն է կատարվել

Մայր Աթոռում քահանայական ձեռնադրություն է կատարվել

20:46

Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն

Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն

20:36

Հայաստանի և Լիտվայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունները խորացնելուն վերաբերող հարցեր

Հայաստանի և Լիտվայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունները խորացնելուն վերաբերող...

20:19

Մակրոնը ժամանեց Հայաստան

Մակրոնը ժամանեց Հայաստան

20:12

Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը քվեաթերթիկներում

Հայտնի է քաղաքական ուժերի հերթականությունը...

19:03

Ո՞րն է Երևանում ԵՄ քաղաքական գործիչների այս գագաթնաժողովի և ցուցադրական աջակցության իրական պատճառը. Ամստերդամ

Ո՞րն է Երևանում ԵՄ քաղաքական գործիչների այս գագաթնաժողովի և ցուցադրական աջակցության իրական...

21:12

Փրկարարները վիրավոր արագիլին դուրս են բերել երթևեկելի հատվածից և հանձնել կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հիմնադրամին

Փրկարարները վիրավոր արագիլին դուրս են բերել երթևեկելի հատվածից և հանձնել կենդանիների...

19:55

Bloomberg. Իրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը

Bloomberg. Իրանը սկսել է կրճատել նավթի արդյունահանումը

19:30

2 ամսում Լիբանանում 2 659 մարդ է զոհվել Իսրայելի հարվածներից, 8 հազարից ավելի վիրավոր կա

2 ամսում Լիբանանում 2 659 մարդ է զոհվել Իսրայելի հարվածներից, 8 հազարից ավելի վիրավոր...

19:27

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում

19:15

Ակնկալում եմ Էկոնոմիկայի նախարարից, որ լալահառաչ հայտարարություններ անելու փոխարեն զբաղվի Wildberries-ի և Ozon-ի հետ կապված խնդրի լուծմամբ. Մարուքյան

Ակնկալում եմ Էկոնոմիկայի նախարարից, որ լալահառաչ հայտարարություններ անելու փոխարեն զբաղվի...

19:10

Վրաերթի հետևանքով մահացել է КВН-ի հայտնի դերասանուհի Ելենա Ռիբալկոն

Վրաերթի հետևանքով մահացել է КВН-ի հայտնի դերասանուհի Ելենա...

19:08

Կփոխհատուցվեն թե՛ անասունների անկումը, թե՛ բերքի կորուստը․ «Միասնության թևեր»

Կփոխհատուցվեն թե՛ անասունների անկումը, թե՛ բերքի կորուստը․ «Միասնության...

18:48

Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

Գյումրու «Շիրակի» գլխավոր մարզիչը հրաժարական է տվել

18:33

Բոլոր հայրենասեր ուժերը պետք է համախմբվեն, սա իշխանության կռիվ չէ, հայապահպանության կռիվ է․ Սամվել Կարապետյան (Տեսանյութ)

Բոլոր հայրենասեր ուժերը պետք է համախմբվեն, սա իշխանության կռիվ չէ, հայապահպանության կռիվ է․...

18:18

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի...

09:28

Որպեսզի «Կոլցոն», Սումգայիթը, Արցախը չկրկնվեն, լուծումը սթափ ըմբռնելն է՝ ու՞մ հետ են Հայաստանի շահերը համընկնում, ի՞նչ պայմաններով. Արման Թաթոյան

Որպեսզի «Կոլցոն», Սումգայիթը, Արցախը չկրկնվեն, լուծումը սթափ ըմբռնելն է՝ ու՞մ հետ են Հայաստանի...

09:02

Հայտնի է, թե ինչու են դադարեցվել հայկական ընկերությունների վաճառքները Wildberries-ում․ Պարզաբանում

Հայտնի է, թե ինչու են դադարեցվել հայկական ընկերությունների վաճառքները Wildberries-ում․...

15:32

Wildberries-ն անժամկետ դադարեցրել է Հայաստանից վաճառքները. Ահազանգ

Wildberries-ն անժամկետ դադարեցրել է Հայաստանից վաճառքները....

14:43

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44