Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հորդանանի Հաշիմյան Թագավորության նորանշանակ դեսպան Խալեդ Շավաբկան (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ շնորհավորելով և հաջողություններ մաղթելով դեսպանին՝ նախագահն ասել է, որ ակնկալում է համատեղ ակտիվ աշխատանք՝ ընդլայնելու ու խորացնելու հարաբերությունները եղբայրական երկրների միջև: Նորանշանակ դեսպանը փոխանցել է Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմիի լավագույն բարեմաղթանքները Հայաստանի նախագահին և հայ ժողովրդին: Դեսպան Շավաբկան վստահեցրել է, որ կգործադրի բոլոր ջանքերը՝ բարեկամ երկրների հարաբերություններն առավել ամրապնդելու և խորացնելու համար: Նա նշել է, որ Հայաստանի նախագահի և Հորդանանի թագավորի միջև հաստատված հիանալի հարաբերությունները լավ հիմք են երկկողմ համագործակցությունն առաջ մղելու համար: Հանդիպմանը խոսվել է տարբեր ոլորտներում երկկողմ գործակցության խթանման մասին, արձանագրելով, որ արդյունավետ համագործակցության մեծ հնարավորություններ կան նորագույն տեխնոլոգիաների, զբոսաշրջության, կրթության ոլորտներում: Հայաստանի նախագահն անդրադարձել է պատերազմից հետո մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին, ինչպես նաև ՀՀ սահմանների և տարածքային ամբողջականության նկատմամբ Ադրբեջանի կողմից շարունակվող ոտնձգություններին՝ նշելով, որ դրանք միջազգային իրավունքի նորմերի ակնհայտ խախտում են և պետք է արժանանան միջազգային հանրության ամենախիստ հակազդմանը:
15:04
14:52
14:35
14:15
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
10:48
10:29
14:52 21.08.26
11:16 21.08.26
11:04 21.08.26
12:22 21.08.26
14:35 21.08.26
11:44 21.08.26
12:04 21.08.26
14:15 21.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02