Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանը աջակցությունը ապրիլին ռեկորդային ցածր մակարդակի է հասել, հայտնում է Bloomberg-ը: Ստամբուլում գործող Turkiye Raporu սոցիոլոգիական գործակալության ղեկավար Ջանա Սելչուքը նշել է, որ մարտին Էրդողանի կողմից Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնանկությունը բեկումնային պահ դարձավ ընտրողների համար: Էրդողանը Նասի Աղբալին աշխատանքից հեռացրեց հինգ ամսից էլ քիչ աշխատելուց հետո՝ քաղաքական տարաձայնությունների պատճառով, ինչը պատճառ դարձավ, որ թուրքական լիրան ընկնի ավելի քան 16 տոկոսով: Այդ ժամանակից լիրան իջել է ռեկորդային ցածր մակարդակի: Թուրքերի մինչեւ 27 տոկոսը ի վիճակի չէ բավարարել իր հիմնական կարիքները, վկայում են ապրիլին Metropoll Research-ի կողմից անցկացված ամենամսյա հասարակական հարցման տվյալները: ԱԶԿ-ի աջակցության վարկանիշն այժմ 27 տոկոս է կազմում` չհաշված չկողմնորոշված ընտրողներին, ինչը իշխող կուսակցության համար ամենացածր ցուցանիշն է իր ստեղծման օրվանից։ Metropoll-ի ղեկավար Օզեր Սենջարի խոսքով՝ հենց տնտեսության վատ կառավարման ընկալումը եւ կենտրոնական բանկի պահուստների հանդեպ ընդդիմության արշավներն են հանգեցնում ԱԶԿ-ի աջակցության անկման: «Ընդդիմությունը պետք է համոզի այս մարդկանց, որ կարող է ավելի լավ կառավարել երկիրը, բայց դրա համար դեռ թեկնածու չկա»,- ասել է Սենջարը:
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02