Մայիսի 30-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժամը 21:30-ի սահմաններում Արաքս գյուղում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Վաղարշապատի ոստիկանները, տաք հետքերով պարզել են դեպքի հանգամանքները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ գյուղում կենցաղային հարցի շուրջ վիճաբանություն է ծագել նույն գյուղի բնակիչներ, 29-ամյա Գրիգոր Բ.-ի, նրա ընկերներ, 31-ամյա Մարտիրոս Մ.-ի, 28-ամյա Մհեր Հ.-ի, 30-ամյա Պետրոս Ս.-ի, Երևանի բնակիչ, 21-ամյա Դավիթ Գ.-ի ու վերջինիս ընկերներ, Երևանի բնակիչներ, 21-ամյա Գեղամ Խ.-ի, 25-ամյա Ռոբերտ Մ.-ի, 20-ամյա Գագիկ Հ.-ի, 20-ամյա Գուրգեն Գ.-ի, 20-ամյա Վահե Խ.-ի և 25-ամյա Արտյոմ Տ.-ի միջև: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով Գրիգոր Բ.-ն ստացել է մարմնական վնասվածք, իսկ, ըստ նախնական տեղեկությունների՝ նրա ընկերներից մեկը իր մոտ գտնվող դեռևս չպարզված հրազենով կրակոցներ է արձակել, բաեբախտաբար, դրա արդյունքում տուժածներ չկան:
Վաղարշապատի ոստիկանները՝ բաժնի պետ Ռ. Պողոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ, տաք հետքերով խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Վաղարշապատի բաժին են բերման ենթարկել Գեղամ Խ.-ին, ով եղել է Mercedes մակնիշի 50 QO 100 համարանիշի ավտոմեքենայով, ինչպես նաև նրա ուղևորներ Ռոբերտ Մ.-ին, Գուրգեն Գ.-ին, Գագիկ Հ.-ին և Վահե Խ.-ին ու Արտյոմ Տ.-ին, ով եղել է Mercedes մակնիշի 21 AT 211 համարանիշի ավտոմեքենայով: Կարճ ժամանակ անց հայտնաբերվել է նաև Գրիգոր Բ.-ն: Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքին առնչվող մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Փաստի առիթվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
14:52 21.08.26
12:22 21.08.26
14:35 21.08.26
11:16 21.08.26
18:13 20.08.26
12:04 21.08.26
11:44 21.08.26
11:04 21.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02