«2018 թվականին դատաբժշկական կենտրոնում գնվել է ԴՆԹ սեկվենատոր, որն իր կարողություններով մեկ օրում 192 փորձանմուշ է իրականացնում: Մինչև հունվար ամիսը փորձանմուշների թիվը չի գերազանցել միջինում 10 փորձաքննություն»,- ԱԺ-ում արտահերթ նիստի ժամանակ տվյալները հրապարակեց անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը: Նա նշեց, որ դրանից հետո գնվել է երկրորդ սարքը, ԱԺ-ում հարցով դիմել է առողջապահության նախարարի պաշտոնակատարին, ասել է, որ արդեն 30-նն են անում:
«Եթե երկու սարքն ամբողջությամբ օգտագործեին՝ լինելու էր 2 x192: Եթե անգամ 30 փորձանմուշ էին վերցնում, ապա փետրվարի վերջին պետք է ավարտված լինեին բոլոր հետազոտությունները ու չունենայինք ոչ մի փորձաքննության ենթակա դիակ: Իհարկե, ընթացքում նոր դիակներ էին հայտնաբերվում»,- ասաց պատգամավորը: Նա նշեց, որ 2-րդ սարքը գնվել էր ոչ թե նրա համար, որ կարիքն ունեին, որովհետև ինչ-ինչ զարտուղի ճանապարհներով կարելի էր սարք գնել: «Ի պատասխան հարցումներիս, ասեմ՝ այդ սարքի գնման գինն ու ինքնարժեքը, շուկայական գինն իրար չեն համապատասխանում: Շուտով այս ամենը փաստաթղթերով կներկայացնեմ»,- նշեց Ս. Հովսեփյանը: Նա ընդգծեց՝ ոչ թե 2-րդ սարքի կարիքն ունեին, այլ մասնագետների, իսկ այդ հարցն այդպես էլ չի լուծվել: «Գենետիկայի փորձաքննություն անցկացնող մասնագետների լուրջ պակաս ունեինք: ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի նախկին աշխատակիցները կարող էին ընդգրկվել այս աշխատանքներում, իրենք ինչ-որ ՀԿ-ներում կամ ինչ-որ կառույցներում կովիդի թեստեր են ընդունում, բայց իրենք գենետիկայի մասնագետներ են»,- ասաց Ս. Հովսեփյանը:
Աղբյուր` Panorama.am
16:39
16:29
16:14
16:03
18:38
17:43
17:26
17:19
17:19
15:37
15:25
15:15
15:03
11:18
11:03
10:35
10:10
09:50
21:13
13:53
15:37 28.08.26
15:03 28.08.26
09:50 28.08.26
11:18 28.08.26
17:19 28.08.26
17:43 28.08.26
16:03 29.08.26
15:25 28.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02