ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կրթության կառավարման տեղեկատվական համակարգի և ուսումնական հաստատությունների պետական միասնական վարչական ռեգիստրի վարման կարգի նախագիծը։ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Կարգը մշակել է ԿԳՄՍ նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազային կենտրոնը` տվյալների հիման վրա հետազոտություններ, ուսումնասիրություններ և վերլուծություններ իրականացնող, ինչպես նաև կրթական քաղաքականությամբ հետաքրքրվողներին և հետազոտողներին լայն ու բազմաշերտ տեղեկատվություն տրամադրելու նպատակով: Կրթության կառավարման տեղեկատվական համակարգը` ԿԿՏՀ-ն, փաստահեն քաղաքականության մշակման և իրականացման անընդհատ զարգացող և թարմացվող կարևոր գործիք է։ Այն հնարավորություն է տալիս կրթության ոլորտում փաստերի վրա հիմնված քաղաքականություն մշակել` կարևորելով հավաստի վիճակագրական տվյալների հավաքագրումն ու ամփոփումը: Նախագծի վերաբերյալ շահագրգիռ կառույցները, կազմակերպություններն ու հետաքրքրված քաղաքացիներն իրենց առաջարկներն ու դիտողությունները կարող են ներկայացնել մինչև 2021 թ. հունիսի 17-ը: Անահատական տվյալների պաշտպանությունը ԿԿՏ համակարգում Նախագծով սահմանվում է, որ ԿԿՏՀ–ում կընդգրկվեն ՀՀ նախադպրոցական, հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական և հետբուհական հիմնական կրթական ծրագրեր իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունները՝ անկախ կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից։ Անձնական տվյալները ԿԿՏՀ համակարգում հավաքագրվում, մշակվում և պահվում են՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան։ Ողջ տեղեկատվությունը պահվում է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կենտրոնական հանգույցի սերվերների վրա, որից օգտվելու ընթացակարգը սահմանվում է օրենսդրությամբ: ԿԿՏՀ վարումն իրականացնում է ԿՏԱԿ-ը, որը հանդիսանում է համակարգի գլխավոր ադմինիստրատորը։ Տվյալների մուտքագրումը և խմբագրումն իրականացնում են ուսումնական հաստատությունները` յուրաքանչյուր տարի մինչև սեպտեմբերի 30-ը: Ըստ անհրաժեշտության՝ մուտքագրված տվյալների մեջ փոփոխությունը կատարվում է 5-օրյա ժամկետում: Որպես Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի մասնակից՝ ՀՀ կրթության պետական կառավարման լիազորված մարմինը տիրապետում է ուսումնական բոլոր հաստատությունների մասին ողջ տեղեկատվությանը։ Պետական կառավարման, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն ու և Երևանի քաղաքապետարանը ստանում են իրենց ենթակայության տակ գտնվող ուսումնական հաստատությունների մասին ողջ տեղեկատվությունը: Պետական կառավարման մարմինները տեղեկատվություն ստանում են՝ 2015 թվականի օգոստոսի 31-ի N 1093-Ն և 2019 թվականի դեկտեմբերի 19-ի N1849-Ն որոշումներով սահմանված կարգերին համապատասխան։ ԿԿՏ համակարգի կառուցվածքը ԿԿՏ համակարգի կառուցվածքում ներառված են նախադպրոցական կրթության, դպրոցների, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և բուհերի կառավարման տեղեկատվական, ինչպես նաև պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման, սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ ուսուցիչների գործուղման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման և արձանագրման համակարգերը։ Նախագծով սահմանվում է, որ ՀՀ կրթության ոլորտի վարչական ռեգիստրների վարումը կատարվում է տվյալների հավաքագրման, պահպանման, մշակման, ինչպես նաև հաշվետվությունների ստացման և դրանք էլեկտրոնային միասնական համակարգում հրապարակելու միջոցով: Կրթության ոլորտի թվայնացում Վերջին տարիներին կրթության ոլորտում թվայնացման ուղղությամբ նկատելի աշխատանք է կատարվել: Արդեն իսկ թվայնացված են սովորողների ընդունելության, հաստատությունից հաստատություն տեղափոխման, գնահատման, ուսուցիչների ատեստավորման և մի շարք այլ գործընթացներ` մասնակի և ամբողջական բաղադրիչներով: Այժմ ընթացքի մեջ է ավարտական վկայականների` ատեստատների տրամադրման գործընթացի թվայնացումը:
16:39
16:29
16:14
16:03
18:38
17:43
17:26
17:19
17:19
15:37
15:25
15:15
15:03
11:18
11:03
10:35
10:10
09:50
21:13
13:53
15:37 28.08.26
15:03 28.08.26
09:50 28.08.26
11:18 28.08.26
17:19 28.08.26
17:43 28.08.26
16:03 29.08.26
15:25 28.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02