ՄԱԿ Վճռաբեկ տրիբունալը անփոփոխ է թողել բոսնիացի սերբերի նախկին գեներալ Ռատկո Մլադիչի դատավճիռը, որը դատապարտվել էր 1992-1995 թվականներին Բոսնիայում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ցեղասպանության եւ այլ հանցագործությունների համար: Սա նշանակում է, որ 79-ամյա նախկին գեներալը, որը պատերազմի ողջ ընթացքում ահաբեկել է Բոսնիան, իր կյանքի մնացած մասը անցկացնելու է բանտում, հայտնել է AP-ը: Նախագահող դատավոր Պրիսկա Մատիմբա Նյամբեն հայտարարել է, որ դատարանը «ամբողջությամբ» մերժել է Մլադիչի բողոքարկումը եւ ուժի մեջ թողել ցմահ բանտարկությունը: Նա նաեւ մերժել է դատախազության բողոքարկումը Մլադիչի արդարացման համար մեկ այլ` պատերազմի սկզբում էթնիկ զտումների հետ կապված ցեղասպանության մեղադրանքով: Մլադիչը, Բոսնիայի սերբերի նախկին նախագահ Ռադովան Կարաջիչի հետ միասին, ցմահ ազատազրկման է դատապարտված բոսնիական պատերազմում էթնիկ արյունահեղություն կազմակերպելու համար, որի արդյունքում զոհվել է ավելի քան 100,000 մարդ, իսկ միլիոնավոր մարդիկ մնացել են անօթեւան: «Բոսնիայի դահիճ» մականունը կրող Մլադիչը ղեկավարում էր վայրագությունների համար պատասխանատու զորքերը՝ սկսած էթնիկական զտումների արշավներից մինչեւ Սարաեւոյի պաշարում եւ 1995 թվականին Սրեբրենիցայի կոտորած:
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02