Գերազանցության մեդալի հավակնորդներն այսօր հանձնել են առաջին կենտրոնացված քննությունը՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։ Ըստ հանրակրթական դպրոցների ներկայացրած հայտերի՝ այս տարի մեդալի հավակնորդների թիվը 192 է։ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ մեդալի կենտրոնացված քննությունների անցկացման նպատակով ձևավորվել է 3 քննական կենտրոն. Երևանում՝ ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում, Սյունիքում՝ Գորիսի թիվ 3 ավագ դպրոցում, Շիրակում՝ Գյումրու թիվ 45 հիմնական դպրոցում։ Մեդալի կենտրոնացված քննությանը հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանն այցելել են ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց, որտեղ այսօր քննություն են հանձնել մեդալի 50 հավակնորդ։ Շիրակի և Սյունիքի քննական կենտրոններում քննություն է հանձնել համապատասխանաբար 34 և 24 հավակնորդ։ Մնացած հավակնորդները հանձնելու են ընդունելության միասնական քննություն, որը հիմք կհամարվի նաև գերազանցության մեդալի տրամադրման համար (18 միավոր և բարձր ստանալու դեպքում)։ Մեդալի հաջորդ՝ «Մաթեմատիկա» առարկայի կենտրոնացված քննությունը տեղի կունենա հունիսի 23-ին։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում քննությունների ընթացքին հետևելուց բացի, ծանոթացել է դպրոցում ընթացող նորոգման և բարեկարգման աշխատանքներին։ Դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալն ու նախարարության ներկայացուցիչները շրջել են դպրոցում, որտեղ ներկայում ընթանում է ձեղնահարկի և կտուրի վերակառուցում։ Դպրոցի տանիքային հարկը կդառնա լաբորատորիաների սրահ․ այդտեղ նախատեսվում է ռոբոտաշինության և ֆիզիկայի ժամանակակից ուսումնական լաբորատորիաների հիմնում։ Նորոգման և տեխնիկական հագեցվածության ապահովման հարցերում աջակցում են Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի նախկին շրջանավարտները։ Այս տարվա մայիսին դպրոցում բացվել է նաև հրաձգարան, տեղադրվել են հիշատակի եղևնի և հուշաքար՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ուսումնական հաստատության զոհված շրջանավարտների։
11:30
11:26
11:02
10:36
10:19
10:02
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02