Շարունակում եմ Նիկոլ Փաշինյանին ավելի մեծ չարիք համարել, քան Թուրքիայից եւ Ադրբեջանից եկող սպառնալիքները: Այս մասին հունիսի 10-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսից վարչապետի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը:
Նրա խոսքով՝ կգա ժամանակ, եւ Հայաստանը նորմալ ու նույնիսկ բարիդրացիական հարաբերություններ կունենա Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, եւ դրանում շահագրգռված է ամբողջ աշխարհը, ու առաջին հերթին՝ Ռուսաստանը:
Նա պարզաբանեց, որ դրա համար Հայաստանում պետք է լինեն նորմալ իշխանություններ, Նիկոլ Փաշինյանը չի կարողանա դա անել, քանի որ ինքն արդեն ոչնչացման սպառնալիք է ժողովրդի մնացած մասի համար, իսկ Քոչարյանը միայն իրեն է տեսնում:
«Փաշինյանի հետ նույնիսկ նրա ընտանիքի անդամները չեն կարողանում նորմալ հարաբերություններ հաստատել»,- հավելեց Տեր-Պետրոսյանը:
Առաջին նախագահի խոսքով՝ Վրաստանը եւ Իրանը Հայաստանի համար բարեկամական երկրներ են, եւ նրանց հետ հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում:
«Եւ Իրանը, եւ Վրաստանը շահագրգռված են ուժեղ Հայաստանով: Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ապա դրանք հիմնված են հիանալի իրավապայմանագրային հիմքի վրա՝ 1997-ի Բարեկամության եւ անվտանգության պայմանագիրը: Սա հիանալի փաստաթուղթ է, եւ եթե այն չլիներ, մենք ավելի շուտ կպարտվեինք»,- հավելեց նա:
Աշխարհաքաղաքական տեսանկյունից, ըստ Տեր-Պետրոսյանի, Արեւմուտքը Հարավային Կովկասը համարում է Ռուսաստանի ազդեցության գոտի, եւ այստեղ նրան ոչ ոք չի խանգարի:
18:38
17:43
17:26
17:19
17:19
15:37
15:25
15:15
15:03
11:18
11:03
10:35
10:10
09:50
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
15:03 28.08.26
15:37 28.08.26
09:50 28.08.26
17:19 28.08.26
11:18 28.08.26
17:43 28.08.26
15:25 28.08.26
17:19 28.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02