Չեխիայի Հանրապետության խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեն հունիսի 10-ին բանաձև է ընդունել․ «Ի տեղեկություն պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի. գերիներ և տեղահանվածներ»։ Այս մասին հայտնում է Պրահայում ՀՀ դեսպանությունը։
«Արտաքին գործերի փոխնախարար Մարտին Պովեյշիլի հիմնավորման, Յիրժի Կոբզայի կողմից ուղարկված զարգացումների մասին տեղեկանքի հիման վրա և բանավեճից հետո
Արտաքին հարաբերությունների կոմիտեն՝
Նկատի ունենալով, որ 2021 թ. մարտի 19-ին «Human Rights Watch»-ը հաղորդեց, որ Ադրբեջանի անվտանգության և զինված ուժերը բռնություն են գործադրում հայ ռազմագերիների նկատմամբ և նրանց՝ գերի վերցնելու պահին, տեղափոխելիս կամ տարբեր բանտերում պահելու ընթացքում ենթարկում դաժան ու նվաստացուցիչ վերաբերմունքի և խոշտանգումների,
I. Կոչ է անում անհապաղ և անվերապահորեն ազատել հակամարտության ընթացքում և դրանից հետո գերեվարված բոլոր հայ ռազմական և քաղաքացիական գերիներին, և կոչ է անում Ադրբեջանին հետագայում զերծ մնալ կամայական կալանքներից: Հակամարտության կողմերին հորդորում է ամբողջությամբ պահպանել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարը, որը նախատեսում է ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորվածների, ինչպես նաև՝ զինված հակամարտության ընթացքում զոհված անձանց աճյունների փոխանակում:
II. Ցավում է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին պատերազմի ընթացքում տեղի ունեցած բռնությունների համար։ Իր համերաշխությունն է հայտնում զոհերին և նրանց ընտանիքներին։ Ցավում է հրադադարի ռեժիմի խախտման համար, ինչը հանգեցրել է մարդկային հետագա տառապանքների, մարդկային կորուստների և ավերածությունների։ Դատապարտում է խաղաղ բնակչության դեմ ուղղված բոլոր հարձակումները և հիշեցնում, որ պետությունները միջազգային մարդասիրական իրավունքի ներքո պարտավոր են պաշտպանել խաղաղ բնակիչների կյանքը։
III. Անհրաժեշտ է համարում, որպեսզի Ադրբեջանի կառավարությունը տրամադրի զինված հակամարտության համատեքստում գերության մեջ գտնվող բոլոր անձանց սպառիչ ցուցակները և տրամադրի տեղեկություններ նրանց գտնվելու վայրի և նրանց առողջության մասին, ներառյալ՝ տեղեկություններ գերության մեջ մահացածների մասին։
IV. Անհրաժեշտ է համարում, որ Ադրբեջանի կառավարությունը հայ գերիների հարցում լիովին համագործակցի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ և կատարի դատարանի նախնական վճիռները, որոնցով Ադրբեջանին պարտավորեցրել է մանրամասն տեղեկատվություն տրամադրել գերիների պահման պայմանների, նրանց առողջական վիճակի և նրանց վերադարձի համար ձեռնարկված միջոցառումների մասին։
V. Մենք խնդրում ենք Չեխիայի Հանրապետության կառավարությանը Եվրամիության շրջանակներում, ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում գործել վերոնշյալ ոգով:
Յիրժի Կոբզա-կոմիտեի զեկուցող
Յիրժի Ստրիչեկ-կոմիտեի վերստուգող
Օնդրժեյ Վեսելյի-կոմիտեի նախագահ»,-ասվում է բանաձևում։
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
10:48
10:29
10:29
10:07
15:04
14:52
14:36
14:19
14:05
13:48
13:40
12:12 19.08.26
12:49 19.08.26
11:55 19.08.26
11:45 19.08.26
11:14 19.08.26
11:45 19.08.26
10:16 19.08.26
13:18 19.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02