«Երբ ես նախագահ էի դարձել, կուտակային ներդրումները 1991-98 թթ-ին Հայաստանում եղել էին 125 մլն դոլար, իմ 10 տարվա աշխատելու տարիներին դրանք անցել են 4 մլրդ դոլարը»,-Մարալիկ համայնքի բնակիչների հետ «Հայաստան» դաշինքի հնդիպման ժամանակ հայտնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և շեշտեց, որ ամեն մի միլիոնի հետևում աշխատատեղեր, աշխատավարձեր և սոցիալական խնդիրների լուծում է եղել:
«Հայաստան» դաշինքի առաջնորդը, արձանագրելով, որ բնակիչներին ավելի շատ հուզում է աշխատատեղերի հարցը, նշեց՝ դա պայմանավորված է վերջին տարիներին Հայաստանում ներդրումների կտրուկ նվազումով, որ իշխանություններն իրենց բոլոր քայլերով խոչընդոտել են դրանց ներգրավումը: Նա հայտարարեց, որ գործող իշխանություններն անընդհատ խոսում են ասֆալտ անելու մասին բայց ինչ էլ անեն, չեն հասցնի այնքան ասֆալտել ինչքան իր նախագահության տարիներին է արվել: Ռոբերտ Քոչարյանը հայտնեց, որ շինարարության նկատմամբ թուլություն ունի, բերկրանք է ապրում, երբ տեսնում է, թե ինչպես է շենքն իր աչքի առաջ բարձրանում և հավելեց, որ շինարարությունը դա շարժ է, որը պետք է վերականգնել Հայաստանում: Նա ուրախությամբ ընգծեց, որ Մարալիկի խմելու ջրի խնդիրն իր նախագահության տարիներին է լուծվել և ներկայում բնակիչները խնդիր չունեն: «Սա ընտրություն է արաժանապատիվ խաղաղություն ունենալու և ծնկաչոք կյանքը շարունակելու մեջ, այն ընտրություն է իրական թռիչքաձև տնտեսական աճ ունենալու և գործազրկության, աղքատության և արտագաղթի աճի միջև»,- անդրադառնալով ընտրական գործընթացներին՝ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը: Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ վերջին 3 տարվա ընթացքում արտագաղթի այնպիսի տոկոս կա, որը չի եղել վերջին 20 տարիների ընթացքում, որն երկրում ստեղծված անորոշության հետևանք է: «Նույնիսկ իրենց կարգախոսում այսօր անորոշություն կա, ասում են «ապագա կա», բայց չեն նշում, թե ինչ ապագա է, որը կարող է նաև վատ լինել, բայց իրենց հետ հաստատ ապագա չկա»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը և հավելեց. «Մենք այն ուժն ենք, որը կարող է ապահովել երկրի անվտանգությունը, տնտեսության թռիչքաձև աճը, մեկ անգամ դա արել ենք, այն եղել է ձեր աչքի առաջ, անելու ենք նաև երկրորդ անգամ, մենք նաև այն ուժն ենք, որը ձեզ ասում է՝ մուրճով օդում չենք թափահարելու, մենք շինարարությունը սիրում ենք և մուրճը կօգտագործենք միայն շինարարական նպատակների համար»:
18:38
17:43
17:26
17:19
17:19
15:37
15:25
15:15
15:03
11:18
11:03
10:35
10:10
09:50
21:13
13:53
13:36
13:19
13:09
12:59
09:50 28.08.26
15:03 28.08.26
11:18 28.08.26
17:19 28.08.26
15:37 28.08.26
17:19 28.08.26
15:25 28.08.26
10:10 28.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02