Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը ապրիլի 12-ին այցելել է Մարտակերտ քաղաք և տեղում անցկացրել խորհրդակցություն՝ նվիրված ապրիլի 2-5-ը թշնամու արկակոծության հետևանքով շրջկենտրոնում առաջացած խնդիրների լուծմանը, տեղեկացնում է ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Վարչապետին զեկույցների տեսքով ներկայացվել է Մարտակերտ քաղաքում, ինչպես նաև Մատաղիս և Թալիշ բնակավայրերում թշնամու կողմից ապրիլյան արկակոծության հետևանքով տուժած առանձնատների, ենթակառուցվածքների, ինչպես նաև այլ գույքի և տեխնիկայի մասով բնակիչների ունեցած վնասների մասին ամփոփիչ մանրամասներ:
Ա. Հարությունյանը նշել է, որ կառավարության կողմից արդեն ինտենսիվ աշխատանքներ են սկսվել, և օրեր անց Մարտակերտ քաղաքում հիմնականում վերականգնված կլինեն բնակիչների կրած վնասները, իսկ կենցաղային գույքի և տեխնիկայի մասով կտրվեն համապատասխան փոխհատուցումներ:
«Մարտակերտը պետք է կարճ ժամանակում վերադառնա իր նախկին կյանքին, և դրա համար մենք ջանք ու եռանդ չենք խնայելու: Այդ կապակցությամբ ուզում եմ կոչ անել Մարտակերտի մեր բոլոր հայրենակիցներին անցնել իրենց բնականոն կյանքին: Հավատացնում եմ, որ սահմաններն ամուր են, և մեր բանակի հասցրած հարվածից թշնամին դեռ երկար ժամանակ ուշքի չի գալու»,- ասել է գործադիր իշխանության ղեկավարը:
Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել պետական բոլոր այն ծառայողներին, ովքեր ճգնաժամային ժամանակահատվածում մնացել են տեղում և բարեխիղճ կատարել իրենց ծառայողական պարտականությունները:
Գործադիրի ղեկավարը այցելել է նաև Մարտակերտի բուժմիավորում, հանդիպել բուժանձնակազմի հետ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին և շնորհակալություն հայտնել անձնակազմին՝ ռազմական գործողությունների ժամանակ ցուցաբերած անձնվիրության համար:
Վարչապետն այնուհետև ուղևորվել է առաջնագիծ, եղել հանրապետության հյուսիսային թևում տեղակայված և թեժ մարտերի թիրախ դարձած դիրքերից մեկում: Արայիկ Հարությունյանը հետաքրքրվել է զինվորների ծառայությամբ և շնորհակալություն հայտնել նրանց՝ գործած սխրագործությունների և հայրենիքի սահմանն անառիկ պահելու համար:
Ա. Հարությունյանը այցելել է նաև «Բեյզ Մեթալս» ընկերության կողմից շահագործվող Կաշենի հանքավայր և ծանոթացել հանրապետության արդյունաբերության առաջատարի գործունեությանը:
«Ուրախ եմ, որ անկախ վերջին օրերի լարված իրավիճակից՝ այս մեծ ձեռնարկությունը շարունակել է իր աշխատանքը՝ երաշխավորելով տնտեսության բնականոն առաջընթացը: Մեր տնտեսությունը պետք է աշխատի, և ոչինչ չի կարող խանգարել Արցախի զարգացմանը»,- ասել է վարչապետը:
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
10:48
10:23
10:04
09:19
15:05 27.04.26
11:09 27.04.26
09:02 27.04.26
11:55 27.04.26
12:19 27.04.26
15:16 27.04.26
12:44 27.04.26
11:36 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44