Իտալիայի խորհրդարանի «Լեգա» կուսակցության պատգամավորներ Մասիմիլիանո Կապիտանիոն և Ջուլիո Չենտեմերոն հայտարարություն են տարածել՝ շեշտելով, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է ազատ արձակվեն առանց նախապայմանների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ANSA-ն հրապարակել է իտալացի պատգամավորների հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև.
«Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել բազմաթիվ հայ ռազմագերիների՝ նրանց քաղաքական բանակցություններում օգտագործելու համար՝ Թուրքիայի աջակցությամբ: Տեղեկացել ենք, որ մի քանի օր առաջ համացանցում հայտնվել է Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների զրույցի մի մտահոգիչ տեսանյութ, որը հաստատում է այն փաստը, որ Ադրբեջանում հայ գերիները անօրինական են պահվում և օգտագործվում են ականապատ տարածքների քարտեզների կամ այլ զիջումներ դիմաց փոխանակման համար։ Այս հարցի վերաբերյալ անհրաժեշտ է պարզություն և հրատապ ու խիստ դիրքորոշում բոլոր միջազգային գործընկերների կողմից` դադարեցնելու համար մարդկային կյանքերի վերաբերյալ շահարկումները: Ակնկալում ենք, որ մեր կառավարությունը շուտափույթ իր ձայնը լսելի դարձնի՝ իր դիրքորոշումը հայտնելով ընդդեմ նրանց, ովքեր շարունակում են խախտել միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր դրույթները։ Ուստի պահանջում ենք, որ բոլոր ռազմագերիները և պահվող քաղաքացիական անձիք անմիջապես ազատ արձակվեն և հայրենադարձվեն առանց նախապայմանների»:
11:25
11:14
11:02
10:04
09:42
09:24
09:06
08:54
08:35
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
14:49 26.08.26
20:33 25.08.26
19:16 25.08.26
21:11 25.08.26
19:04 25.08.26
08:35 27.08.26
15:02 26.08.26
15:28 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02