Այն, որ Թուրքիան և Ադրբեջանը վերջին տարիներին լուրջ հաջողությունների են հասել Վրաստանում իրենց ազդեցությունն ուժգնացնելու գործում, կասկած չկա: Վրաստանի իշխանությունների կողմից թուրք-ադրբեջանական նշված քաղաքականությունը լռությամբ տանելու պատճառները ևս հայտնի են՝ թե՛ քաղաքական և թե՛, առավել ևս, տնտեսական գործոններով պայմանավորված: Կախվածությունը, որում հայտնվել է Վրաստանը հիշյալ գործոնների համատեքստում, գուցե կարելի էր որոշակի տրամաբանական բացատրությամբ մեկնաբանել, սակայն վերջին օրերին վրացական Աջարիայում տեղի ունեցածը, թերևս, զուրկ է այդպիսի տրամաբանությունից, քանզի վրացական շահի նշույլ անգամ այդ պարագայում չի նշմարվում: Բաթումիում թուրքական դպրոցի բացումը, որ տեղի էր ունեցել Թուրքիայի կրթության և գիտության նախարարի և այդ երկրի դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ, խոսում է այն մասին, որ թուրքերը բացահայտ հավակնություններ են ներկայացնում Աջարիայի նկատմամբ: Գուցե այո, Թուրքիան դպրոցներ է հիմնել և հիմնում տարբեր երկրներում, այդ թվում նաև՝ այսպես կոչված՝ ՛՛Գյուլենական՛՛, բայց խնդիրն այս դեպքում լիովին այլ համատեքստում է:
Պարզվում է թուրքական այդ դպրոցը, որտեղ մոտ 170 աշակերտ է սովորելու, կառուցվել է առանց օրինական թույլտվության: Բաթումիի իշխանությունները բազմիցս մերժել են դպրոցի կառուցապատման թույլտվություն տրամադրել կառուցապատողներին, սակայն, տվյալ հանգամանքն անտեսվելով, դպրոցն, այդուհանդերձ, կառուցվել է: Հայտնի է դարձել նաև, որ կառուցապատողը մի քանի անգամ տուգանվել է՝ մի քանի հազար լարիով:
Նշված բոլոր փաստերն, ի դեպ, հաստատել է թուրք հյուպատոսը, որը պնդել է, թե դպրոցի բացումը պաշտոնական չի եղել և պաշտոնական բացմանը հրավիրված կլինեն նաև Վրաստանի համապատասխան մարմնի պաշտոնական ներկայացուցիչները: Իսկ ապօրինի կառուցապատման հետ կապված հյուպատոսը նշել է, որ այդ հարցերը իշխանությունների հետ քննարկման փուլում են:
Ինչ վերաբերում է վրաց հանրության տրամադրություններին, հստակ կարելի է ասել, որ դրանք բացասական են, և առաջին դեպքը չէ, երբ մասնավորապես Բաթումիում թուրքական նման դրսևորումների դեմ իր խիստ վրդովմունքն է արտահայտում Աջարիայի վրացական համայնքը: Վրասատնի կրթության և գիտության նախարարի պարզաբանմամբ՝ իրենք տեղյակ չեն եղել դպրոցի կառուցման հարցերին, և այդ փաստը դատապարտելի է: Այնուհետև եղել է մեկ այլ պարզաբանում, ըստ որի, նշված դպրոցում սկզբնական փուլում սովորելու են Թուրքիայի քաղաքացի հանդիսացող երեխաներ, մինչև այն ստանա օրինական կարգավիճակ:
Հավելենք նաև, որ թուրքական այդ դպրոցում դասավանդման գործընթացն ամբողջությամբ թուրքերեն լեզվով է իրականացվելու, հովանավորվելու է թուրքական կառավարության կողմից և ենթարկվելու է Թուրքիայի ԿԳՆ-ին, բոլոր ուսումնական ծրագրերը համապատասխանելու են Թուրքիայում գործող դպրոցների ծրագրերին:
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
18:00
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:02 19.10.26
18:00 18.10.26
20:02 18.10.26
18:05 18.10.26
20:12 18.10.26
09:34 19.10.26
09:49 19.10.26
09:34 19.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02