«Չնայած բազմաթիվ քննարկումներին, պետական պարտքն իր անվանական և հարաբերական մեծությամբ հատել է այն շեմը, որը մեր երկրի նման բնութագիր ունեցող երկրներում որպես կառավարելի միջակայք է համարվում, այդուհանդերձ մեք շատ չենք խորացրել խնդիրները պարտքի առումով»,-խորհրդարանում ներկայացնելով ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագիծը՝ հայտնեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Ֆինանսների նախարարը կարծիք հայտնեց, որ առաջիկա 5 տարիներին տնտեսական աճի ծրագրերը հնարավորություն կտան տնտեսական աճի պոտենցիալը մեծացնել այն չափով, որ պարտքի բեռը նվազի և ՀՆԱ-պարտք հարաբերակցությունը իջնի 60 %-ից ցածր միջակայք: Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ ՀՀ պարտքը հասել է 7մլրդ 969 մլրդ ԱՄՆ դոլարի, որից 7 մլրդ 509 մլն դոլարը կառավարության պարտքն է: Նրա խոսքով՝ 5 մլրդ 593 դոլարը կառավարության արտաքին պարտքն է, որը ռիսկեր գեներացնող մասնաբաժին է այն առումով, որ ոչ ռեզիդենտների կողմից տրված պարտք է և հիմնականում՝ արտարժույթով է: Նա տեղեկացրեց, որ պարտքի 76 %-ը արտարժույթով է իսկ 24 %-ը՝ դրամով: Ֆինանսների նախարարը հայտնեց, որ 2020 թվականի բյուջեն ունեցել է 1 տրլիոն 561 մլրդ դրամ եկամուտներ և 1 տրիլիոն 895 մլրդ դարմ ծախսեր, իսկ դեֆիցիտը 374 մլրդ դրամ է եղել: «Նախորդ տարի շուրջ 200 մլրդ դամի ծախսեր են իրականացվել ճգնաժամերը հաղթահարելու համար՝134 մլրդը ռազմական գործողությունների համար և 75 մլրդ դարմը համավարակի հետ կապված»,- հայտնեց Ջանջուղազյանը:
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21 25.08.26
14:49 26.08.26
20:33 25.08.26
19:16 25.08.26
19:04 25.08.26
12:03 25.08.26
20:04 25.08.26
19:44 25.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02