Ակնկալիքները շատ են, որ այսօր դատարանի որոշմամբ Արմեն Չարչյանի նկատմամբ առնվազն խափանման միջոցը կփոխվի, հետո արդեն մեղադրանքը կփոխվի»,- այս մասին Վերաքննիչ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց, որ վերաքննիչ դատարանի դեպքում բազմաթիվ են օրինակները, երբ ուղղակի հլու-հնազանդ կամարտահայտողներ չեն, այլ շարժվում են ՀՀ օրենքներով, Սահմանադրությամբ։
«Կա մի յուրահատկություն՝ մեղադրանքն այնքան շինծու է, ստորաբար կառուցված, որ նույնիսկ իրավապահները խճճվել են: Դրա համար ՀՔԾ, դատախազությունը տարբեր պատճառաբանություններ են բերում, ինչն էլ հստակ ցույց է տալիս, որ պրոֆեսոր Չարչյանին առաջադրված մեղադրանքը շինծու է, մեղադրանքն ունի ամբողջությամբ քաղաքական նպատակներ»,- ասաց Գ. Մանուկյանը:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանում տեղի է ունենում Արմեն Չարչյանի գործով պաշտպանական կողմի ներկայացված վերաքննիչ բողոքի քննությունը:
ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանի խոսքով, գործ ունեն իշխանության հետ, որը ոչ միայն մանիպուլյացիներով, կեղծիքներով զավթել է իշխանությունը, այլև շարունակում է հասարակությանը պահել ահաբեկման մթնոլորտում:
«Ուշադիր հետևեք սրանց արտահայտություններին, այլևս անթաքույց չեն էլ հասկանում ինչ բան է իրավունքը, օրենքը, ամեն օր մասսայաբար խախտում են մարդկանց հիմնարար իրավունքները, օրենքները, Սահմանադրությունը, չպետք է զարմանալ, որ նաև բժշկական հանրույթի նկատմամբ էլ ավելի են ուժեղացնելու իրենց գործողությունները: Ինչո՞ւ, որովհետև արժանապատվությունն այս մարդկանց համար խորթ է»,- ասաց նա:
Ա.Մինասյանը նշեց, որ եթե իշխանությունը հետ չկանգնի իր շարունակաբար արատավոր վարքագծից, դա տանելու է վերջնականապես ատելության ու թշնամանքի խորացմանը հասարակությունում, եղած պետականության կորստին:
Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն ասաց, որ բացի սադիստությունից որևէ հիմք չկա Արմեն Չարչյանին կալանքի տակ պահելու համար:
«Այն, ինչ անում է իշխանությունը, ուղղակի սադիստություն է. մարդն ունի առողջական խնդիրներ, գտնվում է հիվանդանոցում, գիտեն, որ այդ վիճակը նեղում է այդ մարդուն, նա կարող է ավելի վատ զգալ իրեն: Այս իշխանության ձեռագիրն է:
Պարոն Չարչյանն ու այս իշխանությունը երկու տրամաբանական տարբեր բևեռների վրա են գտնվում, որովհետև պարոն Չարչյանը կյանքեր է փրկում, իսկ այս իշխանությունը բացի մարդկանց սպանելուց՝ քովիդով կամ պատերազմի միջոցով, այլ բանի ունակ չէ: Դրա համար կարելի է նույնիսկ եզրակացնել, որ պարոն Չարչյանի նման մարդիկ այս իշխանությունների համար դասակարգային թշնամի են, որովհետև այն, ինչ անում է Չարչյանը, լրիվ հակառան անում է իշխանությունը»,- ասաց Տ. Քոչարյանը:
Նա նշեց, որ վերջին անգամ բժիշկների դեմ որս է սկսվել 1950-ականերին Ստալինի կողմից:
«Կարծում եմ, մյուս բժիշկներն էլ պետք է մտածեն, քանի որ բժիշկների շերտն ատելություն է գեներացնում Փաշինյանի մոտ, վաղը, մյուս օրը այլ բժիշկներ, ովքեր իրենց փորձը, անունը, բժշկական ունակությունները պատրաստ չեն զոհել Փաշինյանին դուր գալու համար, այդ բոլոր մարդիկ կունենան պրոբլեմներ:
Դրա համար մնացած բժշկները, որոնք պասիվ են, մտածում են իրենց կողքով կանցնի, չէ, ձեր կողքով չի անցի, քանի որ դուք որպես դաս ատելի եք»,- ասաց մեդիափորձագետը:
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21 25.08.26
14:49 26.08.26
20:33 25.08.26
19:16 25.08.26
19:04 25.08.26
12:03 25.08.26
20:04 25.08.26
19:44 25.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02