Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 2-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 166 դեպք, որից 10-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ոստիկանությունը։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 35, մարմնական վնասվածք պատճառելու` 26, ընտրական խախտումների հետ կապված դեպքերի՝ 22, խարդախության՝ 15, ընտանեկան բռնության՝ 9, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվերակելու՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, զենք-զինամթերքի առգրավման և ապօրինի ծառահատման՝ 4, հարկերից խուսափելու և խուլիգանության՝ 3-ական, ծեծի, սպառնալիքի, ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու և ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու՝ 2-ական, սպանության փորձի, անձի առևանգման, ավազակային հարձակման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ վնասելու, որսագողության, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, քվեարկության գաղտնիությունը խախտելու, թմրանյութի իրացման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու և առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու և գույքային վնաս պատճառելու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելու ու բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է հիվանդի մահ՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 3 անհետ կորած, 21 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 20 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, ապօրինի ծառահատման, վրաերթի և խարդախության 1-ական դեպք։
Անցած 4 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 62 պատահար. 80 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
10:04
09:42
09:24
09:06
08:54
08:35
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
12:21 25.08.26
14:49 26.08.26
20:33 25.08.26
19:16 25.08.26
21:11 25.08.26
12:03 25.08.26
19:04 25.08.26
14:07 25.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02