ՀՀԿ փոխնախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանն անդրադարձել է այսօր «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, որ դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները վերականգնելու առաջարկությամբ։ «ԿԱՐԵՎՈՐԸ՝ ՊԱՍԵՐՈՎ Էդմոն Մարուքյանը դիմել է կապիտուլյանտին՝ գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունները վերականգնելու առաջարկությամբ: Կարծես թե, ընթացիկ մի լուր, որի խորքում, սակայն, առկա են մի շարք կարևոր շերտեր: 1. Գյուղատնտեսության, մշակույթի և սփյուռքի նախարարությունների վերականգնման մասին ամբողջ քարոզարշավի ընթացքում բարձրաձայնում էր «Պատիվ ունեմ» դաշինքը: Խնդրին ուշադրույթուն էր դարձնում նաև «Հայաստանը»: 2. Ավելին, նշված նախարարություները կառավարության կառուցվածք վերադարձնելու թեզը մեր դաշինքի նախընտրական ծրագրի կարևոր դրույթներից էր: 3. Նայեցի ԼՀԿ նախընտրական ծրագիրը և ՈՉ մի խոսք չգտա նման քայլի կարևորության կամ նման առաջարկի մասին: 4. Այնուհանդերձ ԼՀԿ ղեկավարը այսօր առաջարկել է կապիտուլյանտին դիմել նման քայլի, թեպետ նախընտրական խոստումների մեջ այսպիսի դրույթ չի բարձրաձայնել: Այստեղից կանխատեսելի հետևություն. 5. Կապիտուլյանտին ԼՀԿ-ի կողմից տրվել է հերթական «պասը», որպեսզի նա ներկայացնի կառավարության կառուցվածքի մեջ փոփոխությունները, իսկ խնդրի բարձրաձայնման առաջնահերթությունից փորձեն զրկել «Պատիվ ունեմ» դաշինքին: Ինչ պրիմիտիվ են ձեր փոխանցումները, պարոնայք»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արմեն Աշոտյանը: :
14:52
14:48
14:37
14:36
14:35
14:02
13:54
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
11:26
11:13
10:48
10:23
10:04
14:57
13:21
14:48 01.09.26
14:36 01.09.26
13:54 01.09.26
14:52 01.09.26
11:26 31.08.26
14:02 01.09.26
11:13 31.08.26
15:15 31.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02