«Հուլիսի 10-ից կմեկնարկի հանրային լողափերի պաշտոնական բացումը, այս պահին ընթանում են կահավորման և բարեկարգման աշխատանքներ»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտնեց «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Աբելյանը: Նա տեղեկացրեց, որ 2015 թվականի կառավարության որոշմամբ ստեղծվել են 8 հանրային լողափեր, որոնցից կահավորված են և գործում են 3-ը՝ թերակղզու և Սևան քաղաքի լողափերը: Աբելյանը տեղեկացրեց, որ լողափերի կահավորումն իրականացվում է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ծառայություն մատուցող ընկերության աշխատակիցների ուժերով: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հայտնեց, որ լողափերում լինելու են բոլոր հարմարությունները, ինչպես նաև գործելու է բուժկետը և փրկարարական ծառայությունը: Նրա ներկայացմամբ՝ լողափեր մուտքը լինելու է անվճար, որտեղ տեղադրված են լինելու 53 տեղեկատվական ցուցանակներ՝ տարածքները մաքուր պահելու մասին գրառումներով և այդ նպատակով նաև 160 աղբաման է տեղադրվելու: Նա հայտնեց, որ գրություններ են ուղարկել նաև Ոստիկանությանը, որպեսզի ազգային պարկի պահպանության բաժնի աշխատակիցների հետ պահպանեն կարգ ու կանոնը: «ԱԻՆ նախարարի պաշտոնակատարի հրամանով փրկարար ծառայության ջրափրկարարների ջոկատն անցնելու է ուժեղացված ռեժիմով ծառայության։ Այդ նմպատակով հանրային լողափեր են տեղափոխվել համապատասխան տեխնիկան»,- տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար Արմեն Ճզմաչյանը և հավելեց, որ ափամերձ ջրերում տեղադրվելու են լողանշանները, որպեսզի քաղաքացիները միայն դրանց ներսում լողան: Նրա խոսքով՝ փրկարարները հետևելու են, որպեսզի լողամիջոցները չմտնեն լողալու համար հատկացված գոտիներ: «Այս տարի նորամուծություն է եղել. Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան պիկ օրերին՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի, թռչող անօդաչու սարքերով կիրականացնի լողափերի հսկողություն և իրազեկման աշխատանքներ»,- հավելեց Ճզմաչյանը:
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21 25.08.26
14:49 26.08.26
20:33 25.08.26
19:16 25.08.26
19:04 25.08.26
12:03 25.08.26
20:04 25.08.26
19:44 25.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02