ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները կարող են հանդիպել հուլիսի 16-ին` քննարկելու կիբերանվտանգության խնդիրները: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հայտնել է ՏԱՍՍ-ը: «Մենք ստեղծել ենք կոմիտե` համատեղ հանձնաժողով: Կարծում եմ՝ նրանք կհանդիպեն հուլիսի 16-ին: Ես հավատում եմ, որ մենք համագործակցելու ենք», - նշել է Բայդենը: Այնուամենայնիվ, նա չի հաղորդել առաջիկա շփումների վերաբերյալ մանրամասներ՝ ներառյալ վայրն ու ձեւաչափը: Հարցին, թե ինչ է ակնկալում Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, Սպիտակ տան ղեկավարը պատասխանել է. «Անտեղի է խոսել այն մասին, թե այժմ ինչ եմ ակնկալում նրանից: Բայց կտեսնենք»: Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը մտադիր են կիբերանվտանգության հարցերի շուրջ հաջորդ շաբաթ բանակցություններ վարել: Հարցին, թե արդյոք նշված ծրագրերը դեռ ուժի մեջ են, նա դրական պատասխան է տվել: Փսակին երեքշաբթի հայտնել է, որ երկրները փորձագիտական մակարդակով խորհրդակցություններ են վարում թեմայի շուրջ: Նա նշել է, որ ԱՄՆ-ը «ակնկալում է հաջորդ շաբաթ Ransomware (շորթող-վիրուս) հարձակումներին նվիրված մեկ այլ հանդիպում»:
15:04
14:52
14:36
14:19
14:05
13:48
13:40
13:34
13:18
13:03
12:49
12:12
11:55
11:45
11:45
11:33
11:14
11:11
10:35
10:16
12:12 19.08.26
12:49 19.08.26
11:45 19.08.26
11:55 19.08.26
10:16 19.08.26
10:35 19.08.26
11:45 19.08.26
13:40 19.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02