Զվարթնոցի տաճարը կարեւոր նշանակություն ունի ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային պատմամշակութային ժառանգության համար, նշել է Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում, Կոնգրեսի գրադարանում կայացած դասախոսության ընթացքում Թաֆթս համալսարանի պրոֆեսոր Քրիստինա Մարանսին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։ «Զվարթնոցը ներշնչել է բազմաթիվ կառույցներ, թե՛ միջնադարում եւ թե՛ մեր օրերում»,-ասել է նա։
Գիտնականի խոսքով, 641-661 թվականներին կառուցված Զվարթնոցի տաճարը միշտ հատուկ ուշադրության է արժանացել՝ իր յուրահատուկ տեղը զբաղեցնելով հայկական պատմության եւ իրականության մեջ:
«Նույնիսկ ավերակներում գտնվող Զվարթնոցը ականավոր եւ յուրօրինակ շինություն է, եւ ո՛չ Սբ. Հռիպսիմե, ո՛չ էլ Սբ. Գայանե եկեղեցիները մեզ չեն նախապատրաստում Զվարթնոցի եզակի ճարտարապետությանը», - նշում է գիտնականը:
Քրիստինա Մարանսին ավելացնում է, որ լինելով կաթողիկոսական տաճար, Զվարթնոցը կառուցվել է շրջադարձային ժամանակահատվածում.
«640-660 թվականներին կառուցված Զվարթնոցը համընկավ պատմական կարեւորագույն բեկման հետ, քանի որ բազմաթիվ գիտնականների կարծիքով հենց այդ տարիներով է անցնում անտիկ ժամանակների եւ միջնադարի միջեւ բաժանարար գիծը»:
Վարդանանց օրվա դասախոսությունները անց են կացվում Կոնգրեսի գրադարանում յուրաքանչյուր տարի, գրադարանի աշխատակից Լեվոն Ավդոյանի նախաձեռնությամբ: Դասախոսությանը ներկա ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը խորհրդանշական է համարել, որ Վարդանանց օրը համընկնում է հայկական պետության անկախության 25-ամյակի տոնակատարությունների շրջանի հետ:
«Այսպիսով Հայաստանն անկախ է, բայց երբեք միայնակ չի եղել: Հայաստանն ունեցել է բազմաթիվ բարեկամներ, իսկ ամբողջ աշխարհով սփռված հայ ժողովրդի զավակներից շատերը ամուր կապ են պահպանում պատմական հայրենիքի՝ Հայաստանի հետ», - նշել է դեսպանը:
Դեսպանն իր ելույթում ընդգծել է նաեւ Միացյալ Նահանգների կարեւոր դերը նորանկախ Հայաստանի անկախ պետականության ամրապնդման գործում, նշելով, որ նաեւ ամերիկյան աջակցության շնորհիվ Հայաստանին հաջողվեց կայանալ, չնայած բազմաթիվ մարտահրավերների:
10:21
10:11
10:02
13:53
13:39
13:21
13:02
12:29
12:04
11:44
11:17
10:39
10:05
09:55
14:35
14:20
14:03
13:57
13:48
13:32
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02