«Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանը նոր է վերադարձել Սյունիքից։ Նա երեք օր շրջել է մարզում, եղել տարբեր բնակավայրերում: Այսօր ասուլիսում Զ. Փստանջյանն ասաց, որ հանրային տրադրությունն, իհարկե, խուճապային չէր, բայց անհանգստություն կա հատկապես կապված վերջին իրադարաձությունների հետ՝ Երասխում տեղի ունեցած հրաձգությունները, քաղաքապետերի կալանավորումը, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» աշխատանքի կանգնեցումը: «Կոմբինատը կանգնած է, այդտեղ աշխատողները զրկված են աշխատելու իրավունքից: Կար մտավախություն, որ Ագարակի կոմբինատը կարող է նման ճակատագիր ունենալ: Հասկանում են, որ հատուկ քաղաքականություն է վարվում, քանի որ սյունեցիները բավականին ամուր կպած են իրենց հողին, մտադրություն չունեն գաղթելու, անշարժ գույքի գները պահպանվել են նույն մակարդակի վրա: Սա խոսում է այն մասին, որ սյունեցիները մտադրություն չունեն թողնելու իրենց հայրենիքը, հետևաբար պետք է խթանալ գործազրկությունը, ինչն էլ տեղի է ունենում»,- ասաց Զ.Փոստանջյանը: Ըստ նրա, Սյունիքի համայնքապետերի կալանավորումն ինչ որ պրոցեսի մաս է, որն անհրաժեշտ է այսօրվա գործող իշխանությանը, քանի որ այդ կալանավորումների երկու ամիսը ինչ-որ իրադարձությունների ցուցիչ է: «Այս առումով կային մտահոգություններ, բայց միաժամանակ կար ընդհանուր տրամադրություն, որ պետք է ոտքի կանգնեն ոչ միայն Սյունիքի համար, այլ ազատագրեն Երևանը, քանի որ Երևանն այսօր գտնվում է թշնամու ձեռքում: Գեթ մեկ մարդ չհանդիպեցի, որ ասի այս իշխանության կողմնակիցն է, մասնակցել է ընտրությանն ու ձայն տվել այս իշխանությանը: Այդպիսի անձնավորության չեմ հանդիպել: Նրանց համար էլ էր հանելուկ, անակնկալ, թե այդ թվերն ինչպես են գրանցվել: Իրենց մեջ համոզմունք ունեին, այդ թվերը կեղծարարության հետևանք է»,- նշեց քաղաքական գործիչը: Ըստ նրա, ինչպես նոյեմբերի 9-ինն է խայտառակ թուղթ, այդպել էլ ընտրությունների արդյունքները վավերացնող թուղթը և օրինական չեն համարում: Զ. Փոստանջյանի կարծիքով, Սյունիքի համայնքապետերի նկատմամբ տեղի ունեցող կալանավորումները ունեն հատուկ նպատակ՝ քանի որ Սյունիքում կա հստակ դիմադրություն և կա այդ դիմադրության առաջնորդություն: «Առաջնորդներն էին այդ քաղաքապետերը: Այդ քաղաքապետերին պետք էր մեկուսացնել, որպեսզի այն ծրագիրը, որի իրականացումը ստաձնել են գործող իշխանությունները, կարողանան իրականացնել, բայց դա չի նշանակում, որ Սյունիքը չի ունենալու նոր առաջնորդություն: Կալանքի տակ գտնվող մարդկանց փոխարինողներ կլինեն, Սյունիքն առաջին անգամ չէ նման փորձության միջոցով անցնում: Սյունիքը մեր հայրենիքի կարևորագույն հատվածներից է: Բացի այն, որ մեզ համար է կարևորագույն հատված, նաև աշխարհաքաղաքական նշանակություն ունեցող դիրք ունի, աշխարահաքաղաքական նշանակության պրոցեսների մեջ է: Համոզված եմ՝ ինչ ծրագրված է, չի կարող տեղի ունենալ»,- ասաց նա: Ինչ վերաբերում է շաբաթ օրը քաղաքագետ Գեղամ Նազարյանին բերման ենթրակելուն, Զ. Փոտանջյանը նշեց, որ այդ չափի ուժի ցուցադրումը խոսում է այն մասին, որ ունեն հստակ վախեր, չեն կարողանում քողարկել, այդ վախն են ցուցադրում: «Երբ մարդ հանգիստ է, խոսում է, թեպետ կարող է խոսել էմոցիայով և նրա նկատմամբ իշխանության ներկայացուցիչը ուժ է կիրառում, խոսում է իշխանության թուլության, ներքին վախերի, իհարկե, հրահանգավորման մասին: Երբևէ որևէ ցածր կարգավիճակ ունեցող պաշտոնյա նման ոտնձգություն չի անի, եթե չունենա նման հրաման: Այսինքն, հրաման կա, որովհետև այդ հրաման արձակող առաջին դեմքը հենց ինքն է, որ հոգեբանական խնդիրներ ունի»,- նշեց նա:
16:24
16:15
16:08
12:59
12:50
12:14
11:55
11:45
11:38
11:04
10:02
09:59
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
09:59 24.08.26
11:45 24.08.26
11:04 24.08.26
11:38 24.08.26
16:15 24.08.26
16:08 24.08.26
10:02 24.08.26
12:59 24.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02