Ֆրանսիայի իշխանությունները չեն բացառում, որ առաջիկայում որոշ շրջաններում կմտցվեն սահմանափակումներ, այդ թվում պարետային ժամ՝ կորոնավիրուսի տարածման տեմպերի ավելացման հետ կապված։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ին կից պետքարտուղար Քլեման Բոնը BFM հեռուստաալիքի եթերում։
«Դա հնարավոր է»,- նշել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Նրա խոսքով՝ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 12-ի հեռուստատեսային դիմումում նշել է, որ կարանտինային սահմանափակումներ մտցնելու իրավունքներ կունենան ֆրանսիական մարզերի պրեֆեկտները։ «Միջոցները պետք է համապատասխանեն իրավիճակի ծանրությանը»,- ընդգծել է պետքարտուղարը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Համաճարակը հաղթահարելու միակ հնարավորությունը պատվաստումն է»,- հիշեցրել է նա։
Հուլիսի 18-ին հանրապետության առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ մեկ օրում Ֆրանսիայում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 12 հազար նոր դեպք։ Ինչպես նշում են փորձագետները, այդ ցուցանիշը վկայում է երկրում համաճարակի նոր բռնկման մասին։
Համաձայն իշխանությունների վերջին տվյալների՝ համավարակի սկզբից Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 5,8 մլն դեպք։ Դրա զոհ է դարձել ավելի քան 111 հազար մարդ։ Հանրապետության առողջապահության նախարարության տեղեկությամբ՝ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է ավելի քան 36 մլն մարդ։
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02