«Հակված եմ կարծելու, որ իշխանությունը ստեղծված ծանր պայմաններում քաղաքական, դիվանագիտական, ռազմական տեսանկյունից որևէ լուրջ միջոցառում չի իրականացում»,- ասուլիսում ասաց անվտանգային հարցերի փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը, թե ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին: Նա նշեց, որ սա իր մոտ որոշակի կասկածներ, մտահոգություններ է առաջանում առ այն, որ սա որոշակի գցված խաղի տրամաբանության ներքո է.
«Բնական է՝ Հայաստանին պարտադրված նոր զիջումները չեն կարող լինել խաղաղ ճանապարհով, և իշխանությունը, հանրության շրջանում վախի մթնոլորտ կամ պատերազմի ուռճացված սպառնալիքներ փոխանցելով, հետագայում փորձելու է դրա հիմնավորմամբ արդարացնել իր զիջումները»: Տ. Աբրահամյանը հիշեցրեց, որ այսպիսի իրավիճակ էր նաև 2020 թվականի նոյեմբերից հետո, երբ նման հիմնավորման տակ Փաշինյանը հրադադարը հաստատող փաստաթղթի մեջ չտեղավորվող տարածքների հանձնումը փորձում էր արդարացնել պատերազմի սպառնալիքով: «Ներկայումս ինձ մոտ մտահոգություն կա, որ կարող է սցենարային այդ տարբերակը կրկնվել, իշխանությունը գնա զիջումների ու դա ներկայացնի որպես երկիրը պատերազմից փրկելու միջոց»,- ասաց Տ.Աբրահամյանը: Նրա խոսքով, ռազմական ղեկավարությունը ի վիճակի չէ ապահովելու ՀՀ և Արցախի անվտանգությունը: «Արցախի անվտանգությունն ապահովելուց այս մարդիկ արդեն հրաժարվել են քաղաքական իմաստով, այս մարդիկ ի վիճակի չեն նույնիսկ մեծ ցանկության պարագայում ապահովել Հայաստանի անվտանգությունը»,- նշեց փորձագետը: Տ.Աբրահամյանն ասաց, որ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի եռակողմ փաստաթղթից հետո 9 ամիս է անցել, իսկ Հայաստանը միայն հայտարարություններով է խոսում բանակի վերանայումների, փոփոխությունների, մարտունակության վերականգնման, հնարավոր բարեփոխումների մասին, այն ամենի, ինչ կախված է ՀՀ Զինված ուժերի գլխավոր խնդիրների կատարման հետ: «Այս պարագայում այս մարդիկ տապալել են այդ գործընթացը, այդ տապալման արդյունքում Ադրբեջանը քաղաքական, ռազմական, հոգեբանական տնտեսական առումով մեծ առավելություններ է ստացել ոչ միայն զուտ պատերազմի հետևանքով, նաև հետպատերազմյան ժամանակահատվածում և այս մարդիկ որևէ ձևով ի վիճակի չեն լինելու լուծելու մեր ժողովրդի առջև ստանձնած այն պարտավորությունները, որոնք ամրագրված են նաև Սահմանադրությամբ»,- ասաց անվտանգային հարցերի փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
16:24
16:15
16:08
12:59
12:50
12:14
11:55
11:45
11:38
11:04
10:02
09:59
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
09:59 24.08.26
11:45 24.08.26
11:04 24.08.26
11:38 24.08.26
16:15 24.08.26
16:08 24.08.26
10:02 24.08.26
12:59 24.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02