Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետություն այցելած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ներկայացրել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովումը ստանձնելու համար Թուրքիայի առաջ քաշած պահանջները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Ըստ Էրդողանի՝ իրենք բանակցությունների ընթացքում ներկայացրել են հետևայալ պահանջները.
1. Դիվանագիտական հարթությունում այս հարցում ԱՄՆ-ն պետք է կանգնի Թուրքիայի կողքին:
2. ԱՄՆ-ն իր լոգիստիկ հնարավորությունները պիտի մոբիլիզացնի Թուրքիայի համար: Տեղում ունեցած ողջ լոգիստիկ կարողությունը պիտի փոխանցի թուրքական կողմին:
3. Ֆինանսական և կառավարման ոլորտներում, որտեղ կարող են խնդիրներ լինել, ԱՄՆ-ն պիտի Թուրքիային անհրաժեշտ օգնություն տրամադրի: Թուրքիայի նախագահը նշել է, որ այս պայմանների ապահովման դեպքում հակված են ստանձնել Քաբուլի օդանավակայանի անվտանգության ապահովումը: Նա հավելել է, որ բանակցելու են նաև «Թալիբանի» հետ, որը վերջին շրջանում շարունակում է առաջխաղացում գրանցել Աֆղանստանում: Հիշեցնենք, որ Թուրքիան առաջարկել է Աֆղանստանից ամերիկյան զորքերի և ՆԱՏՕ անդամ մյուս երկրների ուժերի դուրսբերումից հետո պաշտպանել և շարունակել աշխատեցնել Քաբուլի միջազգային օդանավակայանը: ԱՄՆ-ն և նրա գործընկերները համաձայնության են եկել մինչև սեպտեմբերի 11-ն Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերման ծրագրի շուրջ:
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02