Համարվում է, որ երեխաները ավելի հեշտ են տանում կորոնավիրուսային վարակը, քան մեծահասակները, սակայն COVID-19-ով հոսպիտալացված երեխաների 4 տոկոսի մոտ նյարդաբանական հիվանդություններ են զարգացնում: Այս մասին զգուշացրել են Մեծ Բրիտանիայի գիտնականները: Medportal.ru-ի փոխանցմամբ՝ գիտնականները վերլուծել են COVID-19-ով հոսպիտալացված մինչեւ 18 տարեկան ավելի քան 1.300 երեխաների տվյալներ: Դուրս գրվելուց հետո նրանցից 52-ի մոտ զարգացել են նյարդաբանական եւ հոգեկան հիվանդություններ: Մասնագետների գնահատականներով՝ միջինում նման խանգարումներ ի հայտ են գալիս կորոնավիրուսային վարակի պատճառով հոսպիտալացում անցած 100 երեխաներից 3.8-ի մոտ՝ առավել հաճախ սեւամորթների եւ ասիացիների մոտ (հիվանդների 69 տոկոսը): Հետազոտության բոլոր մասնակիցները բաժանվել են երկու խմբի. առաջինում ընդգրկված են եղել առաջնային նյարդաբանական խանգարումով երեխաներ, որոնք կապված են COVID-19-ի հետ, երկրորդում ընդգրկված են եղել բազմահամակարգային բորբոքային համախտանիշով հիվանդներ (MIS-C)՝ նյարդաբանական դրսեւորումներով, ինչը խոչընդոտում է արյան հոսքը դեպի սիրտ: Այն երեխաների մոտ առաջանում է կորոնավիրուսով վարակվելուց մի քանի շաբաթ անց: Առաջին խմբում ընդգրկված է եղել 27 երեխա, եւ ամենից հաճախ նրանք ունեցել են դեմեյելինացնող հիվանդություններ, որոնց ժամանակ վնասվում է նեյրոնների միելինային թաղանթը եւ խանգարվում է ազդակների փոխանցումը վնասված նյարդերով, ծանր էնցեֆալոպաթիա, Գիլեն-Բարեի համախտանիշ, խորեա (շարժողական խանգարում), փսիխոզ եւ անցողիկ իշեմիկ նոպա: Երկրորդ խմբի բազմահամակարգային բորբոքային համախտանիշով 25 երեխաների մոտ ախտորոշվել է էնցեֆալոպաթիա, վարքի փոփոխություն, հալյուցինացիաներ եւ ծայրամասային ու կենտրոնական նյարդային համակարգի նշաններ: Հետազոտության հեղինակները նշել են, որ, MIS-C ունեցող հիվանդների համեմատ, առաջին խմբի երեխաների մոտ գրանցվել են ավելի շատ նեյրոիմունային խանգարումներ: Սակայն բազմահամակարգային բորբոքային համախտանիշով հիվանդները ավելի հաճախ էին վերակենդանացման բաժանմունքում հայտնվում: Հիվանդանոցից դուրս գրվելիս տարբեր բարդությունների պատճառով առաջին խմբի երեխաների 33 տոկոսը ունեցել է հաշմանդամություն, MIS-C ունեցող հիվանդների շրջանում` 28 տոկոսը, մեկ այլ երեխա մահացել է ինսուլտի հետեւանքով:
16:24
16:15
16:08
12:59
12:50
12:14
11:55
11:45
11:38
11:04
10:02
09:59
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
09:59 24.08.26
11:45 24.08.26
11:04 24.08.26
11:38 24.08.26
16:15 24.08.26
16:08 24.08.26
10:02 24.08.26
12:59 24.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02