Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Թուրքերն ամեն բան հաշվարկել ու ծրագրել են այնպես, որ Հայաստանը կրկին մնա միայնակ։ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների 44-օրյա պատերազմի ժամանակահատվածը ընտրվեց նաև այն պատճառով, որ ԱՄՆ-ում ընթանում էին նախագահական ընտրություններ, և Թրամփի վարչակազմը փաստացի չկարողացավ (կամ չցանկացավ) զսպել ՆԱՏՕ-ում իր դաշնակից Թուրքիայի բացահայտ մասնակցությունը։ Արևմուտքը գործնականում նույնիսկ չփորձեց կանխել (կամ չկարողացավ) Թուրքիայից՝ սիրիացի ծայրահեղական ջիհադիստների մասնակցությունը հայերի դեմ պատերազմում։ Ֆրանսիան, ԵՄ-ն մի շարք երկրներ ձևական հայտարարություններ տարածեցին և վերջ։։ Փաստ է, որ 2016թ. ապրիլյան պատերազից հետո, առանց Թուրքիայի՝ Ադրբեջանը կամ չէր սկսի, կամ էլ կձախողեր նոր պատերազմը։ ՌԴ-ն չկարողացավ զսպել Թուրքիային՝ Արցախին արտաքին ագրեսիայից պաշտպանելու իրավա-քաղաքական գործիքակազմի բացակայության պատճառով։ Իսկ վճռական պահին, ակնհայտ սխալ (կամ դավաճանական) ռազմա-քաղաքական հաշվարկներ արեցին Հայաստանի կապիտուլյանտները՝ հրաժարվելով պատերազմը հոկտեմբեր ամսին կանգնեցնելու Կրեմլի միջնորդական առաջակությունից։ 2021թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին էլ Ռուսաստանն է մտնելու համապետական ընտրությունների փուլ և Աստված գիտե, թե ինչե՞ր կարող են տեղի ունենալ այդ ընթացքում։ Կախված իրադարձությունների զարգացումից, Ռուսաստանը կարող է որոշ ժամանակ զբաղված լինել իր ներքին խնդիրներով։ Այդ ընթացքում Արևմուտքը կկարողանա՞ (կամ կցանկանա՞) արդյոք կանխել Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ թուրք-ադրբեջանական նոր ռազմական ագրեսիան։ Թե՞ Հայաստանում հակառուսականության նոր ալիք բարձրացնելու հաշվարկով, կրկին միայնակ կթողնի Հայաստանին՝ մեղքը ռուսների վրա գցելու հաշվարկով։ Այս փուլի համար հատկապես ողբերգություն է այն, որ դիլետանտ, ազգակործան կապիտուլյանտներն են շարունակում տնօրինել անտերության մատնված Հայաստանի ճակատագիրը։ Ո՛չ քաղաքական, ո՜չ դիվանագիտական և ո՜չ էլ ռազմական առումով դեռևս ոչ մի լավ բան չի սպասվում։ Վերջին 100 տարում Հայաստանը՝ օտար շահերի առջև այսպես կռացած, ու օտարին այսքան ծառայեցված երբեք չի եղել»:
16:24
16:15
16:08
12:59
12:50
12:14
11:55
11:45
11:38
11:04
10:02
09:59
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
09:59 24.08.26
11:45 24.08.26
11:04 24.08.26
11:38 24.08.26
16:15 24.08.26
16:08 24.08.26
10:02 24.08.26
12:59 24.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02