Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ավարտվել է սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ այս տարվա ապրիլի 20-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Շիրակի մարզի 69-ամյա տղամարդը գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, զանգահարել է կնոջը և տեղեկանալով, որ վերջինս գտնվում է իրենց հարևանությամբ գտնվող տանը, գնացել է այնտեղ և տեսնելով որ կինը ծխում է, վիճաբանել են, որի ընթացքում բռունցքով հարվածներ է հասցրել վերջինիս գլխին, այնուհետև ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ ծոցագրպանից հանել է իր հետ նախապես վերցրած դանակն ու հարվածներ հասցրել կնոջը՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղ վնասվածքներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:32
14:43
14:16
13:48
13:25
12:47
12:29
12:13
11:48
11:23
11:09
16:22
16:04
13:25
13:18
11:09
10:48
10:24
10:05
18:18
13:25 01.05.26
11:48 01.05.26
15:32 01.05.26
12:29 01.05.26
11:09 01.05.26
14:16 01.05.26
10:24 30.04.26
13:25 30.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44