Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումների, միջադեպերի, սահմանախախտումների ֆոնին հայտարարություն տարածեց ԵԱՀԿ Մինսկի խումբը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Խովաևը (Ռուսաստան), ով հանդիսանում է ռուս նոր համանախագահը Իգոր Պոպովի փոխարեն, Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ) հայտարարությամբ արձանագրել են, որ մտահոգությամբ հետևում են հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի ունեցած վերջին միջադեպերին, մարդկային զոհերի մասին հաղորդումներին: Համանախագահները կոչ են անում Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ հանդարտեցնել իրավիճակը, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և հրադադարի համաձայնեցման այլ պայմանավորվածությունները: Համանախագահները վերահաստատում են հակամարտության բոլոր հիմնական հարցերը բանակցված, համապարփակ և կայուն կարգավորմամբ լուծելու անհրաժեշտությունը և կողմերին կոչ են անում հնարավորինս շուտ վերադառնալ բանակցություններին իրենց հովանու ներքո: «Նրանք կրկնում են իրենց հովանու ներքո ուղիղ երկկողմ խորհրդակցություններ կազմակերպելու առաջարկը, որպեսզի կողմերը վերանայեն և համատեղ համաձայնեցնեն կառուցվածքային օրակարգը` արտացոլելով իրենց առաջնահերթությունները` առանց նախապայմանների»,- ասված է հայտարարության մեջ: Համանախագահները վերահաստատում են ամուր աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական ջանքերին: Զուգահեռաբար հայկական կողմն առաջարկում է, որպեսզի հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետեր տեղակայվեն, ինչը հնարավորություն կտա սահմանազատման և սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի։ Առաջարկվում է նաև ՀԱՊԿ մոնիտորինգային առաքելության տեղակայում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Մեզ հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնն ասաց, որ վերջին ամիսների իրադարձությունների արդյունքում քիչ-քիչ ուրվագծվում է այն աշխարհաքաղաքական «պատկերը», որի շրջանակում կարգավորվելու են հակամարտության գոտու շուրջ առկա բազմաթիվ հարցերը: Ըստ նրա, ակնհայտ է դառնում, որ ՌԴ-ն շարունակում է ամրապնդել իր դիրքերը, այսինքն՝ ըստ ամենայնի, այն օրակարգը, որը կար պատերազմից հետո և որն ամրագրվել էր հետպատերազմյան եռակողմ հայտարարություններով, կպահպանվի, որոնցում առանցքային է սահմանագծում-սահմանազատումն ու ճանապարհների հարցը, որտեղ միախառնվում են՝ ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ՝ գերտերությունների շահերը: Թուրքիան, նրա կարծիքով, ավելի պասիվ դիրքորոշում է որդեգրել և ուշադրությունը սևեռել է այլ հարցերի վրա՝ ի տարբերություն Ռուսաստանի, որը կայուն կերպով ցույց է տալիս իր լծակները տարածաշրջանում՝ ինքը ևս ունենալով խնդիրներ այլ տարածաշրջաններում: «Սա ներկայիս գնահատականն է, որը, ինչո՞ւ ոչ, կարող է փոխվել աշխարհաքաղաքական զարգացումների և առճակատման հետևանքով»,- ասաց նա: Փորձագետի խոսքով, դժվար էր պատկերացնել, սակայն, ինչ-որ տեսքով ԵԱՀԿ Մինսկի խումբը ևս պահպանելու է իր ձևաչափը, քանի որ դա հարկավոր է որոշ հարցեր քննարկելու և ընդհանուր գործընթացում զսպումների մեխանիզմ ունենալու համար: «ԵԱՀԿ Մինսկի խումբը և ՄԽ երկրները, որոնք պահպանում են դիվանագետներին, իրականում պահպանում են այդ ձևաչափը՝ անհրաժեշտության դեպքում այն կրկին օգտագործելու համար: Բնականաբար, եթե հապճեպ այլ գործընթացներ չլինեն, կարգավիճակի հարցը, տրամաբանական է, որ կարող է քննարկվել այդ հարթակում, այն հարմար է նման հարցերի քննարկման համար: ՄԽ տարածած վերջին հայտարարությունը կարևոր է միայն ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի պահպանման առումով»,- ասաց վերլուծաբանը: Ըստ նրա, լարվածությունը սահմանին և այդ ընթացքում հայտարարությունները ցույց են տալիս, որ կողմերի համար ներկայումս կարևոր է սահմանազատման հարցը, որում կան ծանր թեմաներ, և դրանք էլ խոչընդոտում են այդ հարցի շուրջ ակտիվ և արդյունավետ բանակցային գործընթացի վերսկսումը: «Կարծում եմ՝ լարվածությունը հենց այս խնդիրն է ցույց տալիս, ինչպես նաև այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև այնուամենայնիվ բոլոր հարցերն էլ ցավոտ են, և դրանք հեշտությամբ չեն կայացվելու: Անկայունությունը կշարունակվի, քանի դեռ չկան կոնկրետ գործընթացներ։ Զուգահեռաբար, կարծում եմ՝ Արևմուտքը, որը գործում է տարբեր ճամբարներով, կփորձի իր քաղաքականությունը ևս առաջ մղել և տեղ ունենալ այս բանակցություններում: Այս փուլը պարզապես կարելի է որակել քաղաքական տուրբուլենտություն, որը կարող է երկարաձգվել, և դրա պատճառներն ինչպես զուտ տարածաշրջանային են, այնպես էլ՝ արտատարածաշրջանային: Ամեն ինչ նաև անկայուն ու փոփոխական է, քանի որ չկա նախկին ստատուս-քվոն, իսկ նորը դեռ ձևավորված չէ, պարզապես կան դրա ուրվագծերը»,- ասաց նա:
14:52
14:48
14:37
14:36
14:35
14:02
13:54
15:51
15:48
15:23
15:15
15:02
14:02
11:26
11:13
10:48
10:23
10:04
14:57
13:21
14:36 01.09.26
14:48 01.09.26
13:54 01.09.26
11:26 31.08.26
14:02 01.09.26
11:13 31.08.26
10:48 31.08.26
15:15 31.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02