Փարիզը կօգնի վերականգնել Մոսուլը և Իրաքն ամբողջությամբ: Նման խոստում է տվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը կիրակի այցելել է իրաքյան քաղաք, որը «Իսլամական պետություն» խմբավորման հենակետն էր: Ջհադիստներն այնտեղից վտարվել էին 2017 թվականին կառավարական բանակի և միջազգային կոալիցիայի զորքերի կողմից: Այս մասին գրում է Euronews-ը։ Մարտական գործողությունների արդյունքում մեծ վնասներ կրած Ան-Նուրի մզկիթում վերականգնողական աշխատանքներ տեսնելուց հետո Մակրոնն ասել է. «Մենք, միջազգային հանրությունը, այստեղ կարևոր դեր ենք խաղում: Ահա թե ինչն է ընկած ահաբեկչության դեմ պայքարի հիմքում: Այն, ինչի մասին ես խոսում եմ, նույնիսկ ավելի կարևոր է, քան զորք ուղարկելը: Խոսքը ինքնիշխան պետությանը, բարի կամքի տեր կանանց ու տղամարդկանց, հասարակության կողքին լինելն է, որոնք ճանաչում են այս տարածաշրջանը և օգնել նրանց գործել։ Մենք պատրաստվում ենք որոշ դպրոցներ վերաբացել 2020 թվականի հունվարին արևելքի դպրոցների համար ստեղծված հիմնադրամի շնորհիվ: Մենք կօգնենք դպրոցների վերակառուցմանը, նաև եկեղեցիների և մզկիթների: Եվ մենք կուղեկցենք բոլոր համայնքներին իրենց աշխատանքում»: Նույն օրը Ֆրանսիայի նախագահն այցելել է նաև Մոսուլի քրիստոնեական համայնքներ՝ կոչ անելով միավորվել և աշխատել միասին: Փարիզն ավանդաբար աջակցություն է հայտնում Արևելքի քրիստոնյաներին և Հյուսիսային Իրաքի տարբեր ազգային փոքրամասնություններին: Էմանուել Մակրոնը այս երկիր կատարած այցն ավարտել է քուրդ պաշտոնյաների հետ հանդիպմամբ: Նրան ընդունել է Իրաքյան Քրդստանի ղեկավարը: Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել քուրդ մարտիկներին, ովքեր ջիհադիստների դեմ պայքարում առաջնագծում էին:
15:04
14:52
14:36
14:19
14:05
13:48
13:40
13:34
13:18
13:03
12:49
12:12
11:55
11:45
11:45
11:33
11:14
11:11
10:35
10:16
12:49 19.08.26
12:12 19.08.26
11:55 19.08.26
11:45 19.08.26
11:45 19.08.26
13:18 19.08.26
13:40 19.08.26
10:35 19.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02