Ջոնս Հոփքինզի համալսարանի Կորոնավիրուսի հետազոտությունների կենտրոնից հաղորդում են, որ աշխարհում մինչ այժմ գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 216 միլիոն դեպք, քովիդ հիվանդությունից մահացել է ավելի քան 4,5 միլիոն մարդ: 2020 թվականի մարտ ամսից կորոնավիրուսն ամենամեծ հարվածն է հասցրել Միացյալ Նահանգներին, որտեղ այս վարակով վարակվել է մոտ 39 միլիոն մարդ, խլել մոտ 638 հազար կյանք: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնից հաղորդում են, որ ամենօրյա կտրվածքով այստեղ նոր վարակակիրների թիվն ավելանում է 151 հազարով, երբ ամերիկացիների ավելի քան 48 տոկոսը պատվաստված է: Եվրոպական միությունն այդ պատճառով պատրաստվում է դադարեցնել Միացյալ Նահանգներից դեպի Եվրոպա ոչ հույժ կարևոր ճամփորդությունների թիվը: 2021 թվականին մահացությունների թիվն արդեն իսկ գերազանցել է 2020 թվականի ամբողջ ընթացքում գրանցված մահացությունների թվին: Բազմաթիվ երկրներ են այսօր աշխարհում պայքարում, որպեսզի ստանան վիրուսի դեմ պատվաստանյութ, սակայն չափազանց մեծ է մնում հարուստ ու աղքատ երկրների միջև հասանելիության տարբերությունը: Աֆրիկայում պատվաստման առնվազն առաջին ներարկումն է ստացել յուրաքանչյուր հարյուր անձանցից յոթը: Եվրոպայում այդ թիվը հասնում է 99-ի, Միացյալ Նահանգներում` 111-ի: Սակայն պատվաստումները ցույց են տվել ավելի փոքր արդյունավետություն դելտա տարատեսակի դեպքում:
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02