«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Մոսկվա ինքնին հետաքրքրաշարժ է մի քանի առումներով: Նախ՝ հաշվի առնենք, որ, ըստ շրջանառված ու չհերքված տեղեկությունների, հենց Ռուսաստանն էր դեմ, որ կարճ ժամկետով ԱԳ նախարարի առաջին տեղակալ նշանակված Արմեն Գրիգորյանը դառնա ԱԳ նախարար: Նիկոլ Փաշինյանին փաստացի չհաջողվեց Գրիգորյանի օգտին լոբբինգ իրականացնել Մոսկվայում և ստիպված նորից հետ վերադարձրեց ԱԽ քարտուղարի պաշտոնին:
Ըստ էության, Ռուսաստանի համար Արարատ Միրզոյանի թեկնածությունը դիտվել է որպես «չարյաց փոքրագույն» տարբերակ: Ուշագրավ էր, որ Արարատ Միրզոյանի նշանակմանն անմիջապես հետևեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի շնորհավորանքն ու հրավերը Մոսկվա, ինչը վկայում է այն մասին, որ Ռուսաստանի հայկական «դոսյեներում» բազմաթիվ հարցեր կային, որոնք հրատապ քննարկման կարիք ունեին: Ինչ վերաբերում է բուն այցին, ապա այս առումով մեզ որոշ հետաքրքիր մանրամասներ հայտնի դարձան:
Ըստ մեր աղբյուրների, Արարատ Միրզոյանը կասկածներ ունի՝ կապված նոյեմբերի 10-ին իր հետ պատահածի հետ, այն առումով, որ հենց իշխանությունները կարող էին, այսպես ասած, իր «գլխին սարքած լինել» ու «ժերտվա տալ»: Նա այս կասկածների հետ կապված նրբորեն փորձել է տեղեկություններ ստանալ Մոսկվայում: Ըստ մեզ փոխանցված տեղեկությունների, ռուս գործընկերները ակնարկը հասկացել են և ուղիղ տեքստով ասել, թե «ձեզ մոտ առանց այդ էլ խնդիրների պակաս չկա, առաջարկում ենք զբաղվել այդ խնդիրների լուծմամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
11:30
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02