Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են բջջային աշտարակի անվտանգ վերականգնումը՝ Արցախի Հանրապետության հեռավոր շրջանների շուրջ 5 հազար բնակիչների ապահովելու բարձրորակ բջջային կապով և գերարագ ինտերնետով: Այս մասին հաղորդվում է ՌԴ ՊՆ կայքում: Մարտակերտի շրջանում՝ սահմանազատման գծի մոտ, ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող հեռահաղորդակցության ցանցերի աշխատակիցները վերանորոգման և վերականգնման աշխատանքներ են կատարել բջջային կապի ալեհավաք կառույցներում և փոխարինել ռելեային սարքավորումները: «Այսօր մեր խնդիրն է ապահովել բջջային աշտարակի աշխատանքի անվտանգությունը, որը գտնվում է սահմանազատման գծի մոտ: Այդ կապակցությամբ ընկերության ղեկավարությունը դիմել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությանը` աշխատանքի անվտանգությունն ապահովելու խնդրանքով»,-ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Ալեքսանդր Զայցևը: Արցախի հեռավոր շրջաններում աշխատանքներ են տարվում բջջային կապի աշտարակները ժամանակակից արևային վահանակներով վերազինելու ուղղությամբ, որոնք ապահովում են բջջային կապի և գերարագ ինտերնետի անխափան աշխատանքը:
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
10:03
09:42
09:19
09:03
19:35
19:19
19:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02