Մի խումբ կանայք շաբաթ օրը փորձել են բողոքի ակցիա անցկացնել Քաբուլում ՝ ընդդեմ «Թալիբան» արմատական շարժման կողմից իրենց իրավունքների խախտման, սակայն նրանց արգելել են՝ արցունքաբեր գազ կիրառելով: Տեղական Tolo News հեռուստաալիքի փոխանցմամբ՝ կանայք փորձել են հասնել նախագահական պալատ, երբ թալիբները նրանց դեմ արցունքաբեր գազ են կիրառել: «Երթերը դեպի նախագահական պալատ արգելվեցին: Ըստ թալիբների աղբյուրների՝ սա միտումնավոր խնդիրներ ստեղծելու համար է: Դրա քողի տակ ոմանք ցանկանում են ապաստան գտնել ԱՄՆ-ում կամ Եվրոպայում: Նրանք նույնիսկ չեն ներկայացնում Աֆղանստանի 0.1% -ը»,-նշում է թալիբանամետ աղբյուրներից մեկը: Սա առաջին դեպքը չէ, երբ Քաբուլում կանայք փորձում են բողոքի ակցիա կազմակերպել՝ պահանջելով իրենց իրավունքների պաշտպանություն և ներկայացուցչություն Աֆղանստանի նոր կառավարությունում: Աֆղանուհիները փորձել են բողոքի ցույց կազմակերպել նաև ուրբաթ օրը՝ կոչ անելով թալիբներին վերահաստատել Աֆղանստանի նոր սահմանադրությանը քաղաքական մասնակցության իրենց իրավունքը: Ավելի վաղ «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը հայտարարել էր, որ նոր կառավարությունում կանայք նախարարական պաշտոններ չեն զբաղեցնի: Նրանք, ըստ նրա, կկարողանան աշխատել նախարարություններում, ոստիկանությունում, դատական համակարգում, բայց որպես օգնականներ:
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
11:30
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02